Հա

Քաղաքական

08/12/2019 - 14:20

«Առջաիկայ տարւայ բիւջէն դիմացկունութեան եւ հակապատժամիջոցային բիւջէ է». Հանրապետութեան նախագահ

Արդէն տեղեկացրել ենք, որ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իսլ. խորհրդարանին է ներկայացրել 1399 թւականի բիւջէի նախագիծը, որը կազմում է 484 մլրդ. թուման:

«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել ենք, որ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իսլ. խորհրդարանին է ներկայացրել 1399 թւականի բիւջէի նախագիծը, որը կազմում է 484 մլրդ. թուման:

Իր ելոյթում նախագահը նշելով, որ յաջորդ տարին տնտեսապէս «առաւելագոյն ճնշման եւ շարունակւող պատժամիջոցների» տարի է լինելու, ասել է, որ յաջորդ՝ 1399 թւականի բիւջէն «դիմացկունութեան եւ հակապատժամիջոցային բիւջէ է»:

Ըստ նրա՝ առաջիկայ տարւայ բիւջէն կազմւել է հաշւի առնելով հէնց վերը նշւած իրողութիւնը, եւ փորձ է արւել, որ այն նւազագոյն կախւածութիւնն ունենայ նաւթի եկամուտներից:

Նախագահն ընդունել է, որ պատժամիջոցները բացասական ազդեցութիւն են թողել ժողովրդի կենսամակարդակի վրայ՝ իջեցնելով նրա գնողականութիւնը: Նա նշել է, որ բիւջէն կազմելիս, կառավարութիւնն արել է ամէն ինչ, որպէսզի «նւազեցնի ժողովրդի վրայ ճնշումը»:

Նախագահը խոստացել է, որ յաջորդ տարի 15 տոկոսով կաւելանայ աշխատողների ամրագրւած նւազագոյն աշխատավարձը:

Դոկտ. Ռոհանին տեղեկացրել է, որ այս տարւայ պէս, առաջիկայ տարում եւս սպառողական զամբիւղի հիմնական բաղադրիչների ներմուծման համար դոլարն հաշւարկւելու է 4200 թումանով: Միեւնոյն ժամանակ, նա խոստովանել է, որ նման որոշման հետ կապւած կան կոռուպցիոն որոշակի ռիսկեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։