Հա

Քաղաքական

09/12/2019 - 12:10

Բեհրուզ Քամալւանդի. «Առանց ռուսների էլ կարող ենք արտադրել կայուն իզոտոպեր»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան տեղակալ եւ պաշտօնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալւանդին այսօր՝ դետեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանն առանց ռուսների միջամտութեանն էլ կարող է շարունակել իր ատոմային էներգիայի իզոտոպների տրոհման շուրջ իրականացնող գործունէութիւնը:

«alikonline.ir» - Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան տեղակալ եւ պաշտօնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալւանդին այսօր՝ դետեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանն առանց ռուսների միջամտութեանն էլ կարող է շարունակել իր ատոմային էներգիայի իզոտոպների տրոհման շուրջ իրականացնող գործունէութիւնը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Այնուամենայնիւ նա յստակեցրել է, որ ռուսները այս նախագծից չեն հրաժարւել եւ շարունակում են գործակցել:

Ըստ՝ Քամալւանդիի Իրանն այսօրւայ դրութեամբ գիտական առումով զարգացած է եւ այդ ոլորտում ունակ է ստեղծել ամէն ինչ:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան պաշտօնական ներկայացուցիչը նշել է՝ Իրանը առաջիկայ մի քանի տարիների ընթացքում կարտադրի 11 տեսակ իզոտոպեր:

Նա յիշեցրել է, որ ամբողջ աշխարհում դրա արտադրման տեխնոլոգիան ունեն միայն մի քանի երկիր:

Բեհրուզ Քամալւանդին համոզմունք է յայտնել, որ քաղաքական տեսանկիւնից նպատակայարմար է, որ համագործակցենք ռուսների հետ եւ նրանք լինեն մեր կողքին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։