Հա

Քաղաքական

09/12/2019 - 14:10

Սէյէդ Աբբաս Մուսաւի. «Իրանը համարժէք պատասխան կը տայ սադրանքի ցանկացած փորձի»

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիպ Սէյէդ Աբբաս Մուսաւին արձագանքել է Սիոնիստական ռեժիկի կողմից Իրանի դէմ ռազմական սպառնալիքների կիրառման յայտարարութիւններին:

«alikonline.ir» - Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին արձագանքել է Սիոնիստական ռեժիկի կողմից Իրանի դէմ ռազմական սպառնալիքների կիրառման յայտարարութիւններին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Սէյէդ Աբբաս Մուսաւին այդ յայտարարութիւններն դիտարկել է, Սիոնիստական ռեժիմի թուլակամութեան, անկարողութեան միեւնոյն ժամանակ, նրանց ներքին խնդիրներից ազատման հերթական գործողութեան դրսեւորում եւ յստակեցրել, որ Իրանը ոչ պակաս եւ համարժէք պատասխանն կը տայ սադրանքի ցանկացած փորձի:

Սէյէդ Աբբաս Մուսաւին նկատել է, որ այդ ռեժիմի անցեալը շաղախւած է 70 տարիներ շարունակ իրականացւող բռնութեան, միեւնոյն ժամանակ ուժի կիրառման պատմութեան հետ:

«Իրանի Իսլ. Հանրապետութիւնը հիմք ընդունելով իր ժողովրդի անձնազոհութիւնը, դիմադրողականութիւնը, մշակոյթը եւ ազգային անվտանգութեան ապահովման կարեւոր գործօնը ակնթարթ անգամ չի վարանի, համարժէք պատասխաններ տալու իր երկրի դէմ իրականացւող ցանկացած ոտնձգութեանը»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։