Հա

Քաղաքական

10/12/2019 - 10:40

«Ոչ մի երկիր ի վիճակի չէ խախտելու Իրանի անվտանգութիւնը». Ծովուժի հրամանատար

Չկայ որեւէ երկիր, որն ի վիճակի է խախտելու Իրանի անվտանգութիւնը: Այս մասին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, ԻՌՆԱ-ի հետ զրոյցի ժամանակ ասել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսէյն Խանզադին՝ յստակեցնելով, որ Իրանի այսօրւայ անվտանգութիւնը հիմնւած է մեր սեփական ուժերի վրայ, եւ որեւէ կախւածութիւն չունի այլ երկրներից:

«alikonline.ir» - Չկայ որեւէ երկիր, որն ի վիճակի է խախտելու Իրանի անվտանգութիւնը: Այս մասին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, ԻՌՆԱ-ի հետ զրոյցի ժամանակ ասել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսէյն Խանզադին՝ յստակեցնելով, որ Իրանի այսօրւայ անվտանգութիւնը հիմնւած է մեր սեփական ուժերի վրայ, եւ որեւէ կախւածութիւն չունի այլ երկրներից:

«Ոչ մի երկիր ի վիճակի չէ խախտելու Իրանի անվտանգութիւնը: Այս հզօր անվտանգութիւնը մեր հարեւանների, այդ թւում՝ արեւելեան հարեւան Պակիստանի կողքին կարող է սիներգիա եւ կոնւերգենցիա ապահովել հաւաքական անվտանգութեան հասնելու համար, յատկապէս՝ ջրային տարածքներում»,- ասել է ծովուժի հրամանատարը:

Ըստ նրա՝ արտատարածաշրջանային ուժերի ներկայութիւնը միայն հարւածում է տարածաշրջանի անվտանգութեանը, եւ նպատակ ունի ամրապնդելու նրանց անօրինական ներկայութիւնը տարածաշրջանում:

«Հորմոզի նեղուցի անվտանգութեան ապահովման պատրւակով, Արեւմտեան տէրութիւնների կողմից ցուցադրական կոալիցիաների ձեւաւորումը նպատակ ունի ամրապնդել տարածաշրջանում նրանց անօրինական ներկայութիւնը, եւ, միեւնոյն ժամանակ, անապահովութիւնից բացի, որեւէ այլ հետեւանք չի կարող ունենալ»,- ասել է բարձրաստիճան զինւորականն՝ ընդգծելով. «Իրանի Իսլամական Հանրապետութեան տեսանկիւնից, տարածաշրջանի երկրները համադրւած համագործակցութեամբ կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգութիւնը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։