Հա

Քաղաքական

10/12/2019 - 12:20

«Յոռետեսութիւնը հակացուցւած է երկրին». դոկտ. Լարիջանի

Յոռետեսութիւնը հակացուցւած է երկրին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին Քերմանշահում յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

«alikonline.ir» - Յոռետեսութիւնը հակացուցւած է երկրին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին Քերմանշահում յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Պատժամիջոցների եւ տնտեսական անարդար ճնշումների ներկայիս պայմաններում մենք պէտք է աւելի շատ ջանք գործադրենք՝ յաղթահարելու խնդիրները, այլ, ոչ թէ մարդկանց յուսախաբ դարձնենք»,- ասել է խորհրդարանի նախագահը՝ ընդգծելով. «Յոռետեսութիւնը հակացուցւած է երկրին եւ ազգային շահերին»:

Ըստ նրա՝ Իրանի ժողովուրդը յաջողութեան կը հասնի այն պահին, երբ պահպանի միասնականութիւնը:

Դոկտ. Լարիջանին բոլորին կոչ է արել չհարւածել երկրի ինստիտուտներին, քանի որ համակարգը կառուցւած է հէնց այդ ինստիտուտների վրայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։