Հա

Քաղաքական

11/12/2019 - 14:40

«Ազգային տեղեկատւական ցանցի հզօրացումը չի նշանակում անջատել ինտերնետը». Հանրապետութեան նախագահ

Ազգային տեղեկատւական ցանցի հզօրացումը չի նշանակում անջատել ինտերնետը: Այս մասին կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Ազգային տեղեկատւական ցանցի հզօրացումը չի նշանակում անջատել ինտերնետը: Այս մասին կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Եթէ յայտարարում ենք, որ ձգտում ենք ուժեղացնել ազգային տեղեկատւական ցանցը, ապա թշնամիներն այնպէս են ներկայացնում, թէ իբր կառավարութիւնը մտադիր է անջատել միջազգային ինտերնետը: Մինչդեռ դա ամենեւին էլ այդպէս չէ, այլ ցանկանում ենք, որ մարդիկ միջազգային ինտերնետին զուգահեռ, հնարաւորութիւն ունենան օգտւելու նաեւ ուժեղ եւ հզօր ներքին ինտերնետից»,- ասել է նախագահը:

Շեշտելով, որ 11-րդ եւ 12-րդ կառավարութիւնների ձեռքբերումներից մէկը տեղեկատւական ցանցի զարգացումն է, դոկտ. Ռոհանին նշել է. «Այս կառավարութեան գործունէութեան ընթացքում ինտերնետի թողունակութիւնը մեծացել է, եւ դրա ու սմարթֆոների զարգացումը համեմատելի չէ անցեալի հետ: Այսօր հանրային ծառայութիւնների հիմնական մասն իրականացւում է առցանց»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։