Հա

Քաղաքական

14/12/2019 - 12:30

«Ասիական երկրների խորհրդարանների միութեան շրջանակում առկայ են առեւտրային եւ անվտանգային բազմաթիւ առիթներ». Դոկտ. Լարիջանի

Ասիական երկրների խորհրդարանների միութիւնը վերջին տարիների ընթացքում առեւտրային եւ գիտական, ինչպէս նաեւ՝ կայուն անվտանգութեան ապահովման համար երկխօսութեան լուրջ առիթներ է ընձեռել:

«alikonline.ir» - Ասիական երկրների խորհրդարանների միութիւնը վերջին տարիների ընթացքում առեւտրային եւ գիտական, ինչպէս նաեւ՝ կայուն անվտանգութեան ապահովման համար երկխօսութեան լուրջ առիթներ է ընձեռել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ասիական երկրների խորհրադարանների միութեան 12-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Թուրքիա մեկնելուց առաջ յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

Նա յստակցրել է, որ վերջին տարիների ընթացքում ասիական երկրները գիտական, առեւտրային եւ քաղաքական խնդիրների լուծման ոլորտներում վերելքային զարգացում են գրանցել:

Իսլ. խորհրդարանի նախագահը, գոհունակութեամբ փաստել է, որ այդ բոլորը հնարաւոր է դարձել ասիական երկրների միջխորհրդարանական եւ միջկառավարական յարաբերութիւնների հաստատման եւ խորացման շրջանակում:

Ալի Լարիջանին առաջիկայ համագումարը որակել է իբրեւ առանցքային բաղադրիչ՝ մասնակից երկրների միջեւ ամենատարբեր առիթների, մասնաւորապէս՝ տնտեսական կապերի զարգացման, եւ բազմակողմ համագործակցութեան մոտիւացիայի նոյնականացման եւ համաչափութեան ձեռքբերման գործընթացում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։