Հա

Քաղաքական

14/12/2019 - 14:20

«Պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել ԼՂ հակամարտութիւնում». ԱԳՆ մամլոյ խօսնակ

Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ԼՂ հակամարտութիւնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին Թաւրիզում կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ԼՂ հակամարտութիւնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին Թաւրիզում կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում յստակ է, եւ մենք պատրաստ ենք ներգրաււել եւ համագործակցել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ հիմնահարցի խաղաղ կարգաւորման համար:

Մենք բազմիցս ենք արտայայտել մեր դիրքորոշումը միջազգային իրաւունքի եւ բանաձեւերի շրջանակներում, եւ միշտ յիշեցրել ենք կողմերին, երկու երկրների միջեւ լարւածութիւնը նւազեցնելու մեր պատրաստակամութեան մասին»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը: Մուսաւին անդրադարձել է նաեւ բնապահպանական խնդիրներին, այդ թւում՝ Արաքսի գետի աղտոտւածութեանը. «Արաքս գետի բնապահպանական խնդիրը մեզ համար կարեւոր նշանակութիւն ունի, ԱԳ նախարարութիւնը հետեւում է թեմային, եւ արդիւնքների մասին կը տեղակացնի հանրութեանը»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։