Հա

Քաղաքական

17/12/2019 - 13:50

«Երկրի տնտեսութիւնը պէտք է փլուզւէր, սակայն շարունակում է կանգուն մնալ». Ջահանգիրի

ԱՄՆ-ը կանխատեսում էր Իրանի տնտեսութեան փլուզումը, սակայն այն շարունակում է կանգուն մնալ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին յայտարարել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ը կանխատեսում էր Իրանի տնտեսութեան փլուզումը, սակայն այն շարունակում է կանգուն մնալ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին յայտարարել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Անդրադառնալով Իրանի դէմ ԱՄՆ-ի ծաւալած տնտեսական պատերազմին, նախագահի տեղակալն ասել է. «Նրանք պաշտօնապէս եւ բացէիբաց յայտարարեցին, որ ցանկանում են փլուզել Իրանի տնտեսութիւնը, եւ այնպիսի ճնշում բանեցնենք Իրանի ժողովրդի վրայ, որ նրանք ընդվզեն եւ տապալեն համակարգը:

Ես որպէս դիմադրողական տնտեսութեան պատասխանատուն, յայտարարում եմ, որ ամերիկացիներն օգտագործել են իրենց ողջ ներուժն Իրանի տնտեսութիւնը կազմաքանդելու համար: Ամերիկացիները նաեւ յայտարարեցին, որ միջազգային բանկային համակարգը չպէտք է աշխատի Իրանի հետ: Բայց այսօր, ամենածնր պատժամիջոցների առկայութեան պայմաններում, Իրանի տնտեսութեան առեւտրի ծաւալը գերազանցում է 100 մլրդ. դոլարը»:

Ջահանգիրին արձագանքելով Իրանի տնտեսութեան վերաբերեալ մերթ ընդ մերթ շրջանառւող յոռետեսական խօսակցութիւններին, ընդգծել է. «Իրանի տնտեսութիւնը պէտք է փլուզւէր, սակայն շարունակում է կանգուն մնալ»:

Ըստ նրա՝ դա պայմանւորւած է յատկապէս մասնաւոր հատւածի նւիրւածութեամբ եւ գործադրած ջանքերով, որոնց շնորհիւ, նման բարդ պայմաններում Իրանի տնտեսութիւնը գոյատեւելու հնարաւորութիւն է ստացել:

Ջահանգիրին նշել է, որ ԱՄՆ-ի դէմ տնտեսական պատերազմում յաղթանակը հնարաւոր է միայն նւիրւածութեան եւ զոհողութեան շնորհիւ. «Աեմանակրեւոր զոհողութիւնն ու զոհաբերութիւնն այն է, որ ամերիակցիները, որոնք այսօր դէմ առ դէմ առճակատման մէջ են մտել Իրանի ժողովրդի հետ, ցանկացած գնով պարտւեն: Եթէ մեզ յաջողւի պարտութեան մատնել ամերիկացիներին, ապա դա կարձանագրւի պատմութեան մէջ»,- եզրափակել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։