Հա

Քաղաքական

18/12/2019 - 10:10

««Թեհրանը պատրաստ չէ Վաշինգտոնի հետ որեւէ մակարդակի բանակցութիւնների». ԱԳՆ տեղակալ

Չինական CGTN հեռուստաընկերութեան հետ զրոյցում, քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցութեան հնարաւորութիւնը:

«alikonline.ir» - Չինական CGTN հեռուստաընկերութեան հետ զրոյցում, քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցութեան հնարաւորութիւնը:

«Թեհրանը պատրաստ չէ Վաշինգտոնի հետ որեւէ մակարդակի բանակցութիւնների: Քանի որ ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքից դուրս գալու փաստը, այդ երկրի հետ բանակցութիւնների փորձը դարձրել է վատ եւ ձախողած»,- ասել է Արաղչին:

ԱԳՆ տեղակալը յստակեցրել է, որ Թեհրանը երբեւէ ճնշումների առկայութեան պայմաններում բանակցութիւնների չի գնայ. «Քանի որ դա կապիտուլացիա կը նշանակի»,- նշել է նա:

Պատասխանելով, Իրանի՝ Միջուկային համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման մասին հարցին, Արաղչին ասել է. «Իրանը ցանկանում է պահպանել այդ համաձայնագիրը, եւ մենք չենք ձգտում ոչնչացնել այն, այնպէս որ ԱՄՆ-ի համաձայնագրից դուրս գալուց յետոյ, մենք դուրս չեկանք դրանից»:

Ըստ նրա՝ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների եւ ստացած առաւելութիւնների միջեւ պէտք է հաւսարակշռութիւն լինի, բայց այժմ Իրանը զրկւած է այդ առաւելութիւններից, ուստի ձգտում է գործարքում վերականգնել հաւասարակշռութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։