Հա

Քաղաքական

19/12/2019 - 12:10

«Մենք դատապարտում ենք Կատարի նկատմամբ ցանկացած ճնշումն ու սահմանափակումը». Դոկտ. Ռոհանի

Կուալա Լումպուրում ընթացող Իսլամական երկրների գագաթաժողովի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 19-ին հանդիպել է Կատարի էմիր Շէյխ Թամիմ բին Համդ ալ Սանիի հետ:

«alikonline.ir» - Կուալա Լումպուրում ընթացող Իսլամական երկրների գագաթաժողովի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 19-ին հանդիպել է Կատարի էմիր Շէյխ Թամիմ բին Համդ ալ Սանիի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով Իրանի եւ Կատարի յարաբերութիւններին, նախագահը նշել է, որ օր օրի դրանց զարգացման ականատեսն ենք: Նա նշել է, որ ներկայ տնտեսական պայմաններում Թեհրանն ու Դոհան կարող են բաւարարել միմեանց պահանջները՝ կարեւորելով յատկապէս տարբեր բնագաւառներում համատեղ ներդրումները:

«Ձեր կողքին ենք, եւ դատապարտում ենք Կատարի նկատմամբ ցանկացած ճնշումն ու սահմանափակումը»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Կատարի էմիրն էլ իր հերթին կարեւորելով երկկողմ յարաբերութիւնները նշել է, որ տարածաշրջանի ներկայ պայմանները ստիպում են աւելի սերտացնել երկկողմ յարաբերութիւններն ու շփումները:

Նա իր երախտագիտութիւնն է յայտնել Իրանին՝ տարածաշրջանի որոշ երկրների կողմից Կատարի դէմ սահմանւած պատժամիջոցների վերաբերեալ որդեգրած դիրքորոշման կապակցութեամբ. «Մենք բարձր ենք գնահատում Իրանի դիրքորոշումը եւ երբեք չենք մոռանայ դա»,- յատուկ ընդգծել է Կատարի էմիրը՝ նշելով, որ հաւատացած է, որ Իրանին եւ Կատարին կը յաջողւի յաղթահարել ստեղծւած բարդ պայմանները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։