Հա

Քաղաքական

19/12/2019 - 14:10

«Դատապարտում ու մերժում ենք Իրանում մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ բանաձեւը». ԱԳՆ խօսնակ

Իրանում մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ բանաձեւը հիմնւած է խտրական, ոչ օբիեկտիւ եւ քաղաքական նպատակներ հետապնդող սկզբունքների վրայ, որը մենք դատապարտում ու մերժում ենք: Այս մասին յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - Իրանում մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ բանաձեւը հիմնւած է խտրական, ոչ օբիեկտիւ եւ քաղաքական նպատակներ հետապնդող սկզբունքների վրայ, որը մենք դատապարտում ու մերժում ենք: Այս մասին յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին, մեկնաբանելով Իրանում մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ ՄԱԿ-ի 74-րդ ասամբեալյի կողմից ընդունւած բանաձեւը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Մարդու իրաւունքների քաղաքական եւ գործիքային օգտագործումը, եւ այս ոլորտում երկակի ստանդարդների կիրառումը հակասում են մարդու իրաւունքների կայուն զարգացմանը: Չնայած այս փաստին, այս բանաձեւի աջակիցները երկակի ստանդարդներ են կիրառում երկրների մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ, եւ այդ մօտեցումը տարածում են միջազգային ատեանների, մասնաւորապէս՝ ՄԱԿ-ի վրայ: Այս առումով, ցաւում ենք, որ ՄԱԿ-ի մեխանիզմները նման չարաշահման են ենթարկւել»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։