Հա

Քաղաքական

22/12/2019 - 14:40

Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտել են ՄԱԿ-ի ԳԱ-ի կողմից Իրանում մարդու իրաւունքների խախտման մասին բանաձեւը

Իրանի Իսլ. Խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտել են ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլիայի կողմից Իրանում մարդու իրաւունքների խախտման մասին հռչակագրի ընդունմանը:

«alikonline.ir» - Իրանի իսլ. Խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտել են ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլիայի կողմից Իրանում մարդու իրաւունքների խախտման մասին հռչակագրի ընդունումը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հարցի կապակցութեամբ՝ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների բոլոր պատգամաւորները, այդ թւում Իրանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը հանդէս են եկել բանաձեւը դատապարտող համատեղ յայտարարութեամբ։

«Իրանում մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ բանաձեւը հիմնւած է խտրական, ոչ օբիեկտիւ եւ քաղաքական նպատակներ հետապնդող սկզբունքների վրայ»,- նշւած է յայտարարութեան մէջ:

Կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների համոզմամբ՝ մարդու իրաւունքների պաշտպանութեան տեսքով եւ իրականում հակաիրանական քաղաքական էութիւն ունեցող բանաձեւը, ընդունւել է Իրանի շուրջ էսկալացիայի աւելացման նպատակներով:

Նրանք, այդ բանաձեւեը համարել են մարդու իրաւունքների թեմայի չարաշահման հերթական քայլ, ինչը, նրանց համոզմամբ՝ Իրանի մեկուսացման եւ երկրի դէմ ճնշումների ինտենսիւացման նպատակներ է հետապնդում:

Յայտարարութեան մէջ, պատգամաւորները իրանական իշխանութիւններից հակաիրանական եւ ամերկեան քաղաքական մոտիւացիա հետապնդող գործընթացների եւ տարածաշրջանային երկրների հակասական դրսեւորումների կապակցութեամբ համապատասխան արձագանքներ են պահանջել:

Յիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան ձայների 81 կողմ, 30 դէմ եւ 70 ձեռնպահ յարաբերակցութեամբ Իրանում մարդու իրաւունքների վիճակը դատապարտող բանաձեւ է ընդունել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։