Հա

Քաղաքական

23/12/2019 - 12:40

«Եւրոխորհրդարանի մեղադրանքերը ոչ կառուցողական են, եւ հիմնւած են փաստերի աղաւաղման վրայ». ԱԳՆ խօսնակ

Գ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է նախօրէին Եւրոխորհրդարանի կողմից ընդունւած հակաիրանական բանաձեւը, դա համարելով հապճեպ եւ ոչ կառուցողական քայլ, որը հիմնւած է առկայ փաստերի աղաւաղման եւ անհիմն տեղեկատւութեան վրայ:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է նախօրէին Եւրոխորհրդարանի կողմից ընդունւած հակաիրանական բանաձեւը, դա համարելով հապճեպ եւ ոչ կառուցողական քայլ, որը հիմնւած է առկայ փաստերի աղաւաղման եւ անհիմն տեղեկատւութեան վրայ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Եւրոխորհրդարանի ընդունած բանաձեւն ու դրանում Իրանին վերագրւած մեղադրանքները համարում է քաղաքական նպատակներ հետապնդող, հապճեպ եւ ոչ կառուցողական քայլ, որն աղաւաղում է փաստերը, եւ հիմնւած է անհիմն տեղեկատւութեան վրայ, որը տրամադրել են թշնամական խմբաւորումները, որնց մի մասն ահաբեկչական բնոյթի են»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով, որ Իրանի Իսլմական Հանրապետութիւնը որպէս ժողովրդավարական համակարգ, խօսքի ազատութիւնը, բողոքն ու խաղաղ հաւաքները համարում է իր քաղաքացիների բացարձակ իրաւունքը, եւ մշտապէս հաւատարիմ է դրանց:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, ինչպէս ցանկացած այլ անկախ երկիր, կը կատարի իր իրաւական պարտականութիւնները երկրի ազգային անվտանգութիւնն ապահովելու, եւ անմեղ քաղաքացիների կեանքը խլող եւ նրանց ունեցւածքի թալանով զբաղւող յանցախմբերի չէզոքացման գործում»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։