Հա

Քաղաքական

23/12/2019 - 12:50

«Երկրի ղեկավարութիւնն անում է ամէն ինչ, ժողովրդի կենցաղային պայմանների բարելաւման համար». նախագահի տեղակալ

Իրանի Իսլ. Հանրապետութեան ղեկավարութիւնը ամենատարբեր նախագծերի իրագործման միջոցով  փորձում է նւազեցնել ժողովրդի վրայ ճնշումները:

«alikonline.ir» - Իրանի Իսլ. Հանրապետութեան ղեկավարութիւնը ամենատարբեր նախագծերի իրագործման միջոցով  փորձում է նւազեցնել ժողովրդի վրայ ճնշումները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Բուշեհրի օդանաւակայանում լրագրողների հետ զրոյցի ժամանակ յայտնել է Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:

Ջահանգիրիի համոզմամբ, հասարակութեան հիմնական մտահոգութիւնը համարւում է կենցաղային բարեկեցութեան ապահովման հարցերը:

Ըստ նրա՝ կառավարութիւնը տեղեակ է խնդիրներից, այնուամնեայնիւ նա յստակեցրել է, որ կենսապայմանների շուրջ ստեղծւած իրավիճակի համար անհրաժեշտ է առաջինն ընդունել, որ դա պայմանաւորւած է Իրանի նկատմամբ՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների կիրառմամբ, որի առանցքում Իրանի նաւթարդիւնաբերութեան ոլորտն է:

Կառավարութիւնը փորձում է տարբեր միջոցներով վաճառել երկրի նաւթը, սակայն Իրանի ամենակարեւոր եկամուտի ռեսուրսի շուրջ ուժեղացող ճնշումների պայմաններում, հնարաւոր խոչընդոտների ի յայտ գալը, Ջահանգիրին համարել է նորմալ եւ կանխատեսելի երեւոյթ:

Նա ժողովրդին շնորհակալութիւն է յայտնել, ստեղծւած պայամաններում իրենց ցուցաբերած բարձր հանդուրժողականութեան համար, եւ յոյս է յայտնել, որ կառավարութեանը կը յաջողւի բարձրացնել հասարակութեան բարեկեցութեան մակարդակը:

Նախագահի առաջին տեղակալը կարեւորել է Բուշեհրի զարգացման եւ ներդրումային բարձր ներուժ իրացումը, քաղաքի դէպի ծով ելքի առկայութեան փաստը, ինչը նա դիտարկել է կառավարութեան ծովային ոլորտի զարգացման հայեցակարգին հիմնւած մոդելի ծրագրերի իրականացման շրջանակում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։