Հա

Քաղաքական

23/12/2019 - 14:50

«Իրան-Հնդկաստան տնտեսական համատեղ յանձնաժողովը կարող է խթանել երկու երկրների միջեւ համապարփակ յարաբերութիւնների զարգացմանը». Նախագահը՝ Հնդկաստանի ԱԳՆ-ի հետ հանդիպման ժամանակ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 23-ին հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանեամ Ջայշանքարի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 23-ին հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանեամ Ջայշանքարի հետ: Այս մասին տեղեկանում ենք կառավարութեան պաշտօնական կայքից:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով երկու երկրների պատմական, սերտ եւ բարեկամական յարաբերութիւններին, նախագահն ասել է. «Կասկած չկայ, որ երկու կառավարութիւնների եւ Իրանի ու Հնդկաստանի երկու մեծ ժողովրդների ամուր կամքի շնորհիւ, երկկողմ յարաբերութիւններն ու համագործակցութիւնն առաւել կը զարգանան»:

Նշելով, որ Իրան-Հնդկաստան տնտեսական համատեղ յանձնաժողովը կարող է խթանել երկու երկրների միջեւ համապարփակ յարաբերութիւնների զարգացմանը, դոկտ. Ռոհանին ասել է. «Երկու երկրների պաշտօնեաների գործակցութիւնը մշտապէս դրական է ազդել Թեհրան-Նիւ Դելի յարաբերութիւնների եւ համագործակցութեան ընդլայնմանը»:

Նախագահը յատուկ ընդգծել է, որ ջանք չպէտք է խնայել երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացման եւ ընդլայնման գործում:

Ընդգծելով, որ տարածաշրջանի անվտանգութեան ապահովումը կարեւոր խնդիր է Իրանի եւ Հնդկաստանի համար, դոկտ. Ռոհանին նշել է, որ այս ուղղութեամբ Իրանը ներկայացրել է Հորմոզի խաղաղութեան նախագիծը, որը կարող է լուծում տալ տարածաշրջանում անվտանգութեան եւ խաղաղութեան պահպանման հարցին:

«Իրանը ձգտում է նւազեցնել լարւածութիւնը, եւ պահպանել կայուն անվտանգութիւնը տարածաշրջանում, մասնաւորապէս՝ Պարսից ծոցում եւ Օմանի ծովում»,- ասել է նա:

Նախագահը կարեւորել է Իրանի, Հնդկաստանի եւ միւս երկրների բազմակողմ համագործակցութիւնը՝ նշելով, որ տարբեր երկրների եւ ժողովրդների դէմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների պայմանններում, կարեւոր է երկկողմ եւ բազմակող յարաբերութիւնների պահպանումն ու զարգացումը:

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանեամ  Ջայշանքարն իր հերթին անդրադառնալով երկու երկրների համատեղ յանձնաժողովի գործունէութեանը նշել է, որ դա կարեւոր է երկու երկրների յարաբերութիւնների զարգացմանը խոչըդոտող խնդիրների կարգաւորման համար. «Մենք պէտք է ձգտենք պահպանել եւ զարգացնել երկու երկրների յարաբերութիւններն ու համագործակցութիւնը տարբեր ոլորտներում, մասնաւորապէս՝ առեւտրատնտեսական ոլորտում»,- ասել է նա:

Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը երկու երկրների յարաբերութիւնների ընդլայնման գործում կարեւորել է բանկային յարաբերութիւնների գործօնը:

Նշելով, որ ներկայիս ծանր պայմաններն անշուշտ կաւարտւեն, Սուբրահմանեամ Ջայշանքարին ասել է. «Իրանը եւ Հնդկաստանն ունեն սպատմական, սերտ յարաբերութիւններ, եւ չնայած Իրանի համար առկայ բոլոր խնդիրների, դրանք կը շարունակեն մնալ կայուն եւ հզօր»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։