Հա

Քաղաքական

24/12/2019 - 14:20

Զարիֆը հանդիպել է Սուլթան Ղաբուսի տեղակալի եւ գրասենեակի ղեկավարի հետ

Օմանի մայրաքաղաք Մասկատում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը քիչ առաջ հանդիպել է այդ երկրի թագաւոր Ղաբուս բին Սաիդ ալ Սաիդի տեղակալ Ֆահադ բին Մահմուդի հետ:

«alikonline.ir» - Օմանի մայրաքաղաք Մասկատում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը քիչ առաջ հանդիպել է այդ երկրի թագաւոր Ղաբուս բին Սաիդ ալ Սաիդի տեղակալ Ֆահադ բին Մահմուդի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Աւելի վաղ ԱԳՆ ղեկավարը հանդիպել էր նաեւ Սուլթան Ղաբուսի գրասենեակ ղեկավար, գեներալ-լէյտենանտ Ալ Նաամանիի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Իրանի եւ Օմանի միջեւ բարեկամական եւ եղբայրական յարաբերութիւնների զարգացումը եւ ընդլայնումը:

Նշենք, որ Մասկատում Զարիֆը հանդիպել է նաեւ այդ երկրի ԱԳ նախարար Իւսուֆ բին Ալաւիի հետ:

Հանդիպումները կայացել են երկու երկրների միջեւ շարունակւող խորհրդակցութիւնների շրջանակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։