Հա

Քաղաքական

25/12/2019 - 12:30

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին շնորհաւորել է Ս. Ծննդեան տօները

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին իր թւիթերեան միկրոբլոգում շնորհաւորական ուղղերձ է յղել Ս. Ծննդեան եւ Ամանորի տօների առիթով:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին իր թւիթերեան միկրոբլոգում շնորհաւորական ուղղերձ է յղել Ս. Ծննդեան եւ Ամանորի տօների առիթով:

«Բարութեան օրրան Իրանը քրիստոնէական կրօնի հետեւորդների օթեւանն է»,- գրել է Մուսաւին օրինակելի համարելով իրանցիների եւ քրիտսոնեաների միջեւ խաղաղ համակեցութեան հաստատումն Իրանում:

«Իրանցների նման ոչ մի ժողովուրդ քրիստոնեաների բարեկամը, խաղաղ համակեցող ըեւ սիրողը չի հանդիսացել»,- յստակեցրել է նա:

Մուսաւիի հաւաստիցմամբ՝ ներկայում աշխարհը ամենաշատը սիրոյ խորհրդանիշ Քրիստոսի բարոյական ուսուցումների կարիքն ունի:

«Շնորհաւորում եմ բոլորին Ս. Ծննդեան եւ Ամանորի տօների կապացութեամբ, մասնաւորապէս՝ քրիսրոնեայ հայրենակիցներին»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։