Հա

Քաղաքական

25/12/2019 - 13:20

Հանրապետութեան նախագահը Ֆրանցիսկոս պապին շնորհաւորել է Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդի առիթով

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական ուղերձ է յղել Կաթոլիկ եկեղեցու հովապետ, Հռոմի Ֆրանցիսկոս պապին:

«alikonline.ir»- Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական ուղերձ է յղել Կաթոլիկ եկեղեցու հովապետ, Հռոմի Ֆրանցիսկոս պապին:

«Մեծ ուրախութեամբ, սրտանց շնորհաւորում եմ Ձեզ՝ խաղաղութեան եւ կարեկցանքի մարգարէի, եւ ազատութեան մունետիկի՝ Յիսուս Քրիստոսի ծննդեան, եւ 2020 թւականի տարեմուտի առիթով:

Յիսուս Քրիստոսը միաստւածութեան եւ բարութեան պատգամաբերը, համբերատարութեան խորհրդանիշը եւ ազատութեան աւետիչն է:

Յուսով եմ այս սուրբ օրը, երբ աշխարհը լուսաւորւեց Քրիստոսի պատկերով, եւ Աստծոյ կամքը մարմնաւրւեց նրա սուրբ գոյութիւնում, Աստւածային բոլոր կրօնների հետեւորդները, ճշմարտութեան որոնողներն ու նրա հաւատացեալները կը քայլեն խաղաղութեան եւ արդարութեան ճանապարհով»,- ասւած է նախագահի շնորհաւորական ուղերձում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։