Հա

Քաղաքական

28/12/2019 - 13:20

«Կրօնական փոքրամասնութիւններն Իրանում լիարժէք ազատութիւն են վայելում». Ժորժիկ Աբրահամեան

Կրօնական փոքրամասնութիւններն Իրանում ապրում են լիակատար ազատութեան, բարգաւաճման եւ խաղաղութեան պայմաններում, եւ օգտւում են երկրի բոլոր առաւելութիւններից: Այս մասին «Խանէ մելլաթ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանն՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարութեան՝ Իրանին կրօնական ազատութիւնները խախտող երկրների ցուցակում ներառելու որոշմանը:

«alikonline.ir» - Կրօնական փոքրամասնութիւններն Իրանում ապրում են լիակատար ազատութեան, բարգաւաճման եւ խաղաղութեան պայմաններում, եւ օգտւում են երկրի բոլոր առաւելութիւններից: Այս մասին «Խանէ մելլաթ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանն՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարութեան՝ Իրանին կրօնական ազատութիւնները խախտող երկրների ցուցակում ներառելու որոշմանը:

«Կրօնական փոքրամասնութիւնները, ներառեալ՝ հայերը, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ապրում են հասարակական լաւագոյն պայմաններում, եւ օգտւում են բոլոր իրաւունքներից»,- ասել է պատգամաւորը:

Ըստ նրա՝ ԱՄՆ իշխանութիւնները եւ մեծապետական ուժերը խտրական վերաբերմունք են ցուցաբերում Իրանի հանդէպ, որն էլ համակարգի եւ ժողովրդի վրայ յաւելեալ ճնշում գործադրելու նպատակ է հետապնդում:

«Այս դիրքորոշումը նման է այն պահին, երբ ցանկանում էին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում մարդու իրաւունքների վերաբերեալ հակաիրանական բանաձեւ ընդունել»,- ասել է Ժորժիկ Աբրահամեանը՝ յաւելելով. «Սա ԱՄՆ իշխանութիւնների գործելաոճն է: Եթէ մեծապետական համակարգն ու միջազգային սիոնիզմը հնարաւորութիւն ունենային, միանշանակ աւելի մեծ ճնշում կը գործադրէին Իրանի ժողովրդի վրայ: Դա, սակայն, նրանց մօտ չի ստացւել, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետութեան մարտավարութիւնը չէզոքացրել է նրանց ջանքերը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։