Հա

Քաղաքական

30/12/2019 - 14:50

«Իրանը եւ Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղութեան են ձգտում». Զարիֆը՝ Լաւրովի հետ հանդիպման ժամանակ

Ի տարբերութիւն ԱՄՆ-ի, Իրանը եւ Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան են ձգտում, եւ երկու երկրների ներկայացրած ծրագրերը խօսում են այդ մասին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին Մոսկւայում ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Ի տարբերութիւն ԱՄՆ-ի, Իրանը եւ Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան են ձգտում, եւ երկու երկրների ներկայացրած ծրագրերը խօսում են այդ մասին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին Մոսկւայում ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի եւ Ռուսաստանի միջեւ այսօրւայ երկկողմ յարաբերութիւնները, թերեւս, իրենց լաւագոյն պատմական վիճակում են գտնւում»,- ասել է Զարիֆը՝ յաւելելով, որ այդ յարաբերութիւնները երկու երկրների համար պատմական նշանակութիւն ունեն, եւ շարունակւելու են, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետութեան իշխանութիւնների կամքն է Ռուսաստանի՝ որպէս կարեւոր հարեւանի եւ միջազգային գերտէրութեան հետ յարաբերութիւնները դիտարկել որպէս ռազմավարական կարեւորութեան:

Անդրադառնալով Ռուսաստաի տարածաշրջանային երկխօսութեան, եւ Իրանի Հորմոզի խաղաղութեան նախագծերին, Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ի տարբերութիւն միւսների, որոնք տարածաշրջանում պատերազմի են ձգտում, Իրանը եւ Ռուսաստանը ներկայացրել են տարածաշրջանային խաղաղութեանը ձգտող, իրար նմանւող կարեւոր նախագծեր:

ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովն էլ իր հերթին անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին, նշել է. «Մենք քաջ գիտակցում ենք, որ Արեւմտեան տէրութիւնները փորձում են արհեստական լարւածութիւն ստեղծել տարածաշրջանում»:

ՌԴ արտաքին քաղաքականութեան ղեկավարը եւս հաստատել է, որ Թեհրանի եւ Մոսկւայի ներկայացրած նախագծերի նպատակը տարածաշրջանային կայունութեան հաստատումն է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։