Հա

Քաղաքական

03/01/2020 - 10:20

«Ծանր վրէժ է սպասւում յանցագործներին». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին հանդէս է եկել յայտարարութեամբ` նշելով, որ ծանր վրէժ է սպասւում յանցագործներին:

«alikonline.ir»- Գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին հանդէս է եկել յայտարարութեամբ` նշելով, որ ծանր վրէժ է սպասւում յանցագործներին:

«Նահատակութիւնն այս տարիների նրա անդադար ջանքերի պարգեւն էր: Աստծոյ կամքով, նրա նահատակութեան արդիւնքում, նրա գործն ու ընտրած ուղին չեն դադարի: Բայց ծանր վրէժ է սպասւում այն յանցագործներին, որոնք իրենց կեղտոտ ձեռքերն արիւնոտել են նրա, եւ երէկ գիշերւայ միւս նահատակների արիւնով»,- ասւած է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի յայտարարութեան մէջ:

Այաթ. Խամենէին ընդգծել է, որ գեներալ Սոլէյմանիի արեան համար վրէժխնդիր են լինելու դիմադրութեան շարժման բոլոր ներկայացուցիչները, եւ վստահեցրել է, որ շարժումը շարունակւելու է աւելի մեծ եռանդով եւ աւիւնով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։