Այսօր՝ յունւարի 4-ին, երկրի եռեակ ուժերի ղեկավարների մասնակցութեամբ տեղի ունեցաւ տնտեսական գերագոյն խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ մասնակիցները բարձր գնահատեցին գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան դատապարտմանն ուղղւած համաժողովրդական միասնութեան եւ հաստատակամութեան դրսեւորումը:
«alikonline.ir» - Այսօր՝ յունւարի 4-ին, երկրի եռեակ ուժերի ղեկավարների մասնակցութեամբ տեղի ունեցաւ տնտեսական գերագոյն խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ մասնակիցները բարձր գնահատեցին գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան դատապարտմանն ուղղւած համաժողովրդական միասնութեան եւ հաստատակամութեան դրսեւորումը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Քննարկւելիք հարցերի շրջանակում եռեակ ուժերի ղեկավարները երկրի կայուն զարգացման եւ անկախութեան ապահովման գործում կարեւորել են ամենատարբեր ճնշումների դիմակայման պայքարում դիմադրողականութեան շարունակական պահպանման անհրաժեշտութիւնը:
Նիստի օրակարգում ընդգրկւած էին երկրի տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր, որոնց շուրջ լայն քննարկումներ է ծաւալւել: