Իրանը չի ձգտում տարածաշրջանում լարւածութեան, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայութիւնն ու միջամտութիւնը մեր զգայուն տարածաշրջանում յանգեցնում է անկայունութեան, անապահովութեան եւ լարւածութեան աճի:
«alikonline.ir» - Իրանը չի ձգտում տարածաշրջանում լարւածութեան, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայութիւնն ու միջամտութիւնը մեր զգայուն տարածաշրջանում յանգեցնում է անկայունութեան, անապահովութեան եւ լարւածութեան աճի: Այս մասին այսօր՝ յունւարի 4-ին Կատարի ԱԳ նախարար Շէյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Հանդիպմանը քննարկւել են երկկողմ յարաբերութիւնների վերջին զարգացումները, տարածաշրջանային եւ միջազգային ամենակարեւոր խնդիրները,յատկապէս՝ Իրաքում տիրող նոր իրավիճակը եւ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութիւնը:
Հանդիպման ընթացքում Կատարի ԱԳՆ ղեկավարը վերջին իրադարձութիւններից յետոյ տարածաշրջանում ստեղծւած լարւած իրավիճակը որակել է որպէս անհանգստացնող, եւ ասել է. «Պէտք է գտնել խաղաղ լուծում՝ այդ լարւածութիւնը նւազեցնելու եւ տարածաշրջանում խաղաղութիւնը վերականգնելու համար»: