Հա

Քաղաքական

05/01/2020 - 09:55

«Ապատեղեկատւութեան տարածմամբ դժւար յաջողւի Իրանի ներսում տրամադրութիւններ փոխել Հայաստանի հանդէպ». Ոսկանեան

«Իրանում հիմա հանգիստ առօրեական վիճակ է, եթէ հաշւի չառնենք, որ եռօրեայ սուգ է յայտարարաւած երկրում։ Այդ կապակցութեամբ որոշակի սգոյ արարողութիւններ են իրականացւել երէկ, ինչպէս նաեւ այսօր՝ կապւած զօրահրամանատար Սոլէյմանիի նահատակութեան հետ»,- Armdaily.am-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։

«alikonline.ir» - «Իրանում հիմա հանգիստ առօրեական վիճակ է, եթէ հաշւի չառնենք, որ եռօրեայ սուգ է յայտարարաւած երկրում։ Այդ կապակցութեամբ որոշակի սգոյ արարողութիւններ են իրականացւել երէկ, ինչպէս նաեւ այսօր՝ կապւած զօրահրամանատար Սոլէյմանիի նահատակութեան հետ»,- Armdaily.am-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։

Նրա խօսքով՝ հարեւան երկրում իրավիճակը հանգիստ է։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի եւ ԱԳՆ-ի յայտարարութիւններին, իրանագէտը նշեց, որ ԱԳՆ-ում մասնագէտներ են եւ տեղեակ են, թէ ինչպիսի յայտարարութիւններով պէտք է հանդէս գան. «Կարծում եմ՝ զօրահրամանատար Ղասեմ Սոլէյմանին Իրանում չափազանց մեծ համակրանք վայելող անձ է եւ իրանցիները յատուկ վերաբերմունք ունեն նրա նկատմամաբ՝ անկախ ներկայ իշխանութիւնների նկատմամբ վերաբերմունքից։ Ըստ էութեան, հասարակութեան բոլոր շերտերի կողմից ընդունելի անձնաւորութիւն էր նա։ Այս առումով, քանի որ Հայաստանը դրսեւորում է իրեն Իրանի բարեկամ երկիր եւ իրականում մեր յարաբերութիւնները բարեկամական են, կարող էր աւելի ջերմ վերաբերմունք ցոյց տալ։ Բայց հաւանաբար դիւանագէտներն աւելի քաջատեղեակ են իրավիճակից։

Ամէն դէպքում իրանցիները մեր հասարակական արձագանքներից գոհ են եւ այդ իմաստով մեր հասարակական արձագանքները բաւական դրական են գնահատւել իրանական պետութեան եւ հասարակական տարբեր խաւերի կողմից»։

Ոսկանեանը նաեւ խօսեց ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած ապատեղեկատւութեան մասին, ըստ որի Փաշինեանը ողջունել է ԱՄՆ-ին եւ շնորհաւորել գեներալ Սոլէյմանի սպանութեան դէպքով։

«Սգոյ հանգամանքն օգտագործել է նաեւ մեր հակառակորդը՝տարածելով ապատեղեկատւութիւն։ Դրանք հասել են նաեւ Իրան, սակայն իրանցիները տեղեակ են ընդհանուր իրավիճակին եւ այդ ապատեղեկատւութեան տարածմամբ դժւար յաջողւի Իրանի ներսում տրամադրութիւններ փոխել Հայաստանի հանդէպ։ Փաստն այն է, որ մեր հակառակորդն աշխատել է այդ ուղղութեամբ եւ դա պէտք է արձանագրւի ու համապատասխան մարմինները դրան ուշադրութիւն պէտք է դարձնի։ Ես Թաւրիզում եմ եւ ատրպատականցիները չափազանց ջերմ վերաբերմունք ունեն մեր հայրենակիցների նկատմամաբ ու Հայաստանին ու հայ ժողվրդին դիտարկում են բարեկամական պետութիւն ու ժողովուրդ»,-յաւելեց նա։

Իրանագէտը նաեւ տեղեկացրեց, որ այսօր Իրաքում տեղի է ունեցել իրանցի զօրահրմանատարի հոգեհանգստի արարողութիւնը։

Յիշեցնենք, որ Ադրբեջանական լրատւամիջոցներն, օգտւելով գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութիւնից, ակտիւօրէն տարածում էին հերթական ապատեղեկատւութիւնը՝ փորձելով վնասել Հայաստանի եւ Իրանի բարեկամական յարաբերութիւններին:

Հրապարակւած լուրերում ասւած էր թէ իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շնորհաւորական նամակ է յղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան կապակցութեամբ, ինչն էլ աւելի ուշ հերքեցին ՀՀ Վարչապետը եւ ՀՀ Տեղեկատւութեան ստուգման կենտրոնի infocheck.am-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։