Հա

Քաղաքական

07/01/2020 - 09:00

ԱՄՆ-ի գլխաւորած ռազմական կոալիցիան յայտարարել է Իրաքից զօրքերի դուրսբերման մասին. ԶԼՄ

ԱՄՆ-ի գլխաւորած ռազմական կոալիցիան յայտարարել է Իրաքից զօրքերի դուրսբերման մասին՝ նշելով, որ կը զբաղւի ուժերի տեղաբաշխմամբ մի քանի օրւայ կամ շաբաթւայ ընթացքում:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի գլխաւորած ռազմական կոալիցիան յայտարարել է Իրաքից զօրքերի դուրսբերման մասին՝ նշելով, որ կը զբաղւի ուժերի տեղաբաշխմամբ մի քանի օրւայ կամ շաբաթւայ ընթացքում, հաղորդում է «Reuters»-ը՝ յղում անելով Իրաքի պաշտպանութեան նախարարութեանն ուղղւած նամակին, որը յայտնւել է գործակալութեան տրամադրութեան տակ:

«Պարոն, ի պաշտպանութիւն Իրաքի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ Իրաքի խորհրդարանի եւ վարչապետի խնդրանքով՝ Միացեալ համատեղ օպերատիւ խումբը մօտ օրերս կամ շաբաթներս կը զբաղւի ուժերի տեղաբաշխմամբ: Մենք յարգում ենք մեր հեռացման մասին ձեր ինքնիշխան որոշումը»,- նշւում է ԱՄՆ ծովային կորպուսի բրիգադային գեներալ Վիլիամ Սիլիի նամակում:

Գործակալութիւնը նշում է, որ նամակի իսկութիւնը հաստատել է Իրաքի ռազմական աղբիւրը: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։