Հա

Քաղաքական

08/01/2020 - 09:00

Թեհրանում ուկրայինական օդանաւ է վթարի ենթարկւել

Այսօր՝ յունւարի 8-ի առաւօտեան Թեհրանի «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանի մօտկայաքում ուկրայինական ուղեւորատար Boeing 737 օդանաւը, թռիչքից յետոյ տեխնիկական խնդիրների պատճառով վթարի է ենթարկւել:

«alikonline.ir» - Այսօր՝ յունւարի 8-ի առաւօտեան Թեհրանի «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանի մօտկայաքում Ուկրայինական ուղեւորատար «Ուկրայինական միջազգային աւիաուղիներ» ընկերութեան Boeing 737 օդանաւը, թռիչքից յետոյ տեխնիկական խնդիրների պատճառով վթարի է ենթարկւել:

Դէպքի հետեւանքով զոհւել են ինքնաթիռի 170 ուղեւորները եւ անձնակազմը:

Ըստ պաշտօնական աղբիւրների՝ վթարը տեղի է ունեցել Փարանդ քաղաքի մօտակայքում:

Նշենք նաեւ, որ չւերթը տեխնիկական խնդիրների պատճառով յետաձգւել էր 2 ժամով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։