Հա

Քաղաքական

08/01/2020 - 13:40

«Էյն ալ Ասադ ռազմաբազայի թիրախաւորումն ինքնապաշտպանութիւն էր». Բայիդինեժադ

Էյն ալ Ասադ ռազմաբազայի թիրախաւորումն Իրանն իրականացրել է ինքնապաշտպանութեան իրաւունքի շրջանակում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բայիդինեժադը:

«alikonline.ir» - Էյն ալ Ասադ ռազմաբազայի թիրախաւորումն Իրանն իրականացրել է ինքնապաշտպանութեան իրաւունքի շրջանակում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բայիդինեժադ:

Նա յստակեցրել է, որ ինքնապաշտպանութեան իրաւունքն ամրագրւած է ՄԱԿ-ի կանոնադրութիւնում: Նա, միեւնոյն ժամանակ յաւելել է, որ Իրանը պատերազմի եւ էսկալացիայի հրահրման նպատակ չի հետապնդում:

«Մեր զինւած ուժերն պատրաստ են լիարժէք արձագանքել արկածախնդրութեան ցանկացած փորձի»,- գրել է Համիդ Բայիդինեժադը:

Նա նաեւ յաւելել է, որ իրանցիներն լիարժէք աջակցում են երկրի զինւած ուժերին:

Յիշեցնենք, որ այսօր վաղ առաւօտեան գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեանն ի պատասխան, Իսլ. յեղափոխութեան պահակազօրի օդատիեզերական ուժերը երկիր-երկիր տասնեակ բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։