Իրանը համարժէք պատասխան տւեց ԱՄՆ-ին: Այս մասին այսօր՝ յունւարի 8-ին լրագրողների հետ զրոյցի ժամանակ յայտնել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: Նա, միեւնոյն ժամանակ, ընդգծել է, որ հիմնական գործողութիւնն ԱՄՆ-ին տարածաշրջանից հեռացնելն է:
«alikonline.ir» - Իրանը համարժէք պատասխան տւեց ԱՄՆ-ին: Այս մասին այսօր՝ յունւարի 8-ին լրագրողների հետ զրոյցի ժամանակ յայտնել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: Նա, միեւնոյն ժամանակ, ընդգծել է, որ հիմնական գործողութիւնն ԱՄՆ-ին տարածաշրջանից հեռացնելն է. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
ԱԳ նախարարը շնորհաւորել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրին, եւ իր զօրկացութիւնն է յայտնել նախօրէին իրականացրած գործողութիւններին:
Զարիֆի հաւաստիացմամբ՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական ահաբեկչական գործողութիւններն ստացան համապատասխան ռազմական հակահարւած: Այդուհանդերձ, ԱԳ նախարարը յստակեցրել է, որ ոչինչ չի կարող փոխարինել գեներալ Սոլէյմանիի կորուստը:
Զարիֆը յիշեցրել է, որ Պահակազօրի կողմից ԱՄՆ ռազմաբազաների թիրախաւորման գործողութիւններն իրականացւել է Իրաքի խորհրդարանի կողմից օտարերկրեայ ուժերի ներկայութիւնը երկրում արգելելու օրինագծի ընդունման պայմաններում:
Զարիֆի կարծիքով՝ ԱՄՆ-ի ղեկավարների խորհրդատուները սխալ ուղղութիւն են ցոյց տալիս նրանց, երկրին ուղղորդելով սխալ ռազմավարութեան իրականացման ռիսկային գօտի:
«Եթէ նրանք սխալներ թոյլ տան, կարժանանան Իրանի ժողովրդի համընդհանուր կամքի դրսեւորման հակազդեցութեան գործողութիւններին»,- յստակեցրել է Զարիֆը:
Արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան ղեկավարն անդադառնալով Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանութիւնների՝ գեներալ Սոլէյմանիի տերորին աջակցելու յայտարարութիւններին, մերժել է դրանք՝ յատուկ ընդգծելով, որ գեներալ Սոլէյմանիի հնարամտութեան եւ ջանքերի շնորհիւ է հնարաւոր դարձել չէզոքացնել տարածաշրջանում, ինչպէս նաեւ եւրոպայում ԴԱԷՇ-ի եւ ԱՄՆ-ի մի շարք չարամիտ եւ վտանգաւոր նախագծերը:
Զարիֆն իր խօսքերում յատուկ ընդգծել է, որ անհրաժեշտ է վերջ տալ ԱՄՆ-ի վնասակար ներկայութեանը տարածաշրջանում: