Արբանեակային լուսանկարները պարզում են, որ իրանական հրթիռները ոչնչացրել են առնւազն 7 շէնք՝ ամերիկացիների պատկանող Էյն ալ Ասադ ռազմաբազայում:
«alikonline.ir» - Արբանեակային լուսանկարները պարզում են, որ իրանական հրթիռները ոչնչացրել են առնւազն 7 շէնք՝ ամերիկացիների պատկանող Էյն ալ Ասադ ռազմաբազայում. հաղորդում է ԻՍՆԱ-ն:
Reuters գործակալութիւնը հրապարակել է Planet Labs Inc. ընկերութեանը պատկանող առեւտրային արբանեակների կողմից արւած լուսանկարները, որոնք ցոյց են տալիս, որ արձակւած հրթիռներից առնւազն 5-ը խոցել են ռազմաբազայի տարածքում գտնւող շինութիւնները:
Դիտարկւած շինութիւններից առնւազն երեքը նախատեսւած են ինքնաթիռների պահպանման համար: Ըստ լուսանկարների՝ որոշ շէնքեր կամ կայանքներ ամբողջովին ոչնչացւել են, իսկ ոմանք մասնակիօրէն են վնասւել:
Կալիֆորնիայի Մոնտերի քաղաքի Միջազգային հետազօտութիւնների ինստիտուտի փորձագէտ Ջեֆրի Լոյիզն ասել է. «Սա նշանակում է, որ նրանց կրակոցները նպատակ են ունեցել խոցելու հէնց այս վայրերը, եւ դա նրանց յաջողւել է»: