Հա

Քաղաքական

09/01/2020 - 11:50

«Տարածաշրջանում ապրող ժողովուրդները ԱՄՆ-ի տարածաշրջանից դուրս գալն են ցանկանում». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր`առաւօտեան իր Twitter-ի միկրոբլոգում հրապարակել է CNN-ին տւած հարցազրոյցից հատւածներ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր`առաւօտեան իր Twitter-ի միկրոբլոգում հրապարակել է CNN-ին տւած հարցազրոյցից հատւածներ:

«Գեղեցիկ ռազմական տեխնիկան չի ղեկավարում աշխարհը, այլ, մարդիկ են անում դա»,- այս մասին ընդգծել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն՝ արձագանքելով Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ին աշխարհում սպառազինութեան ու ռազմական տեխնիկայի ամենահզօր կենտրոնը ներկայացնլու մասին յայտարարութիւններին:

Նրա հաւաստիացմամբ՝ տարածաշրջանում ապրող ժողովուրդները ԱՄՆ-ի տարածաշրջանից դուրս գալն են ցանկանում:

Նշենք, որ ԱԳ նախարարութեան գերատեսչութեան ղեկավարի CNN-ին #TDF2020-ի շրջանակում տւած հարցազրոյցը կայացել էր Պահակազօրի կողմից գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեանն ի պատասխան հարւածից առաջ, որը Զարիֆն իր թւիթում որակել է իբրեւ գենրալ Սոլէյմանիի սպանութեան վրէժի լուծման համաչափ գործողութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։