Հա

Քաղաքական

11/01/2020 - 09:20

Ուկրայինական ինքնաթիռի աղէտի վերաբերեալ ԶՈՒ գլխաւոր շտաբը պաշտօնական յայտարարութեամբ է հանդէս եկել

Ուկրայինական ինքնաթիռի աղէտի վերաբերեալ Իրանի ԶՈՒ գլխաւոր շտաբը պաշտօնական յայտարարութեամբ է հանդէս եկել:

«alikonline.ir» - Ուկրայինական ինքնաթիռի աղէտի վերաբերեալ Իրանի ԶՈՒ գլխաւոր շտաբը պաշտօնական յայտարարութեամբ է հանդէս եկել:

«1398 թւականի դէյի 18-ի վաղ առաւօտեան, «Ուկրայինական աւիաուղիների» Boeing-737 ինքնաթիռի աղէտի արդիւնքում, ԱՄՆ ոճրագործների յենակէտերի վրայ հրթիռային յարձակման թէժ պահին, եւ միջադէպի վրայ ռազմական գործողութիւնների հաւանական ազդեցութեան հնարաւորութիւնն ուսումնասիրելու համար Զինւած ուժերի գլխաւոր շտաբը անմիջապէս ստեղծեց քաղաւիացիայից անկախ, մասնագիտական քննիչ յանձնաժողով, որի ուսումնասիրութեան արդիւնքները ներկայացւում է Իրանի ժողովրդին.

1. Պատասխան գործողութիւնների դէպքում, Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում մեծ թւով օբիեկտներ թիրախաւորելու, յանցաւր Ամերիկայի նախագահի եւ զինւորական հրամանատարութեան սպառնալիքների ֆոնին, եւ հաշւի առնելով տարածաշրջանում օդային աննախադէպ ակտիւութիւնը, Իրանի Իսլամական Հանրապետութեան ԶՈՒ-ը բերւած էին պատրաստւածութեան ամենաբարձր մակարդակի,

2. Հրթիռային հարւածներին յաջորդող ժամերին, կտրուկ աւելացել էր ԱՄՆ ահաբեկչական ուժերի ռազմական թռիչքները երկրի շրջակայքում, եւ կային որոշ լուրեր՝ երկրի ռազմավարական նշանակութեան օբիեկտներին օդային թիարախների մօտեցման մասին, եւ ռադարներում հաւաստանշւել էին բազմաթիւ նման թիրախներ, ինչն առաւել զգայուն էր դարձրել հակաօդային պաշտպանութեան ստորաբաժանումներին,

3. Նման զգայուն եւ ճգնաժամային պայմաններում, «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանից օդ է բարձրացել «Ուկրայինական աւիաուղիների» 752 չւերթը, որը պտոյտի պահին մօտեցել է Պահակազօրի առանցքային նշանակութեան ռազմական օբիեկտներից մէկին, եւ այդ պահին դիտարկւել է որպէս թշնամական թիրախ, ու մարդկային սախալի եւ թիւրիմացութեան պատճառով խոցւել է, ինչն էլ ցաւօք մարդկային զոհերի պատճառ է դարձել,

4. ԶՈՒ գլխաւոր շտաբը ցաւակցում է զոհերի ընտանիքներին, եւ հայցում է նրանց ներողամտութիւնը տեղի ունեցած մարդկային սխալի պատճառով, եւ վստահեցնում է, որ հետամուտ է լինելու ԶՈՒ շրջանում գործողութիւնների բարեփոխման գործընթացի՝ բացառելու համար նման վրիպումները, եւ մեղաւորին անմիջապէս ներկայացնելու ԶՈՒ դատական մարմիններին՝ տեղի ունեցած սխալին իրաւական լուծում տալու համար,

5. Նաեւ յանձնարարւել է Պահակազօրի համապատասխան պատասխանատուներին, հնարաւորինս շուտ հանրային հեռուստատեսութեան միջոցով ժողովրդին ներկայացնել դէպքի մանրամասները»,- ասւած է ԶՈՒ գլխաւոր շտաբի յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։