Հա

Քաղաքական

11/01/2020 - 11:50

Հոջ. Ռէյիսին յանձնարարել է անյապաղ քննութիւն անցկացնել ուկրայինական ինքնաթիռի վթարի վերաբերեալ

Դատական ուժի ղեկավարի հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ յունւարի 11-ի Զինւած ուժերի դատական խորհրդի ղեկավարին յանձնարարել է անյապաղ իրականացնել Ուկրայինական օդանաւի աղէտի հետաքննութեան ընթացակարգը:

«alikonline.ir» - Դատական ուժի ղեկավարի հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ յունւարի 11-ի Զինւած ուժերի դատական խորհրդի ղեկավարին յանձնարարել է անյապաղ իրականացնել Ուկրայինական օդանաւի աղէտի հետաքննութեան ընթացակարգը:

Օրէնքի ամբողջական եւ լիարժէք իրագործման պահանջով՝ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին Զինւած ուժերի դատական խորհրդի ղեկավարութեանը կարգադրել է Զինւած ուժերի գլխաւոր շտաբից, Իրանի Իսլամական յեղափոխութեան պահակազօրից եւ երկրի քաղաւիացիայի կազմակերպութեան համապատասխան մարմիններից ստանալ եւ հաւաքագրել անհրաժեշտ տեղեկատւութիւն եւ նիւթեր միջադէպի մեղաւորներին գտնելու, եւ նրանց պատասխանատւութեան ենթարկման համար:

Յիշեցնենք, որ այսօր՝ առաւօտեան Ուկրայինական ինքնաթիռի աղէտի վերաբերեալ Իրանի ԶՈՒ գլխաւոր շտաբը պաշտօնական յայտարարութեամբ էր հանդէս եկել, որտեղ ասւած էր մարդկային սխալի հետեւանքով ինքնաթիռի խոցման մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։