Հա

Քաղաքական

11/01/2020 - 13:40

«Անհրաժեշտ է հետեւել հնարաւոր թերութիւններին ու սխալներին, եւ հոգ տանել, որ դրանք չկրկնւեն». Իսլ. յեղափոխութեան առաջնորդի յանձնարարականը ԶՈՒ-ի գլխաւոր շտաբին

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը տեղեկանալով ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի՝ ուկրայինական ինքնաթիռի կործանման վերաբերեալ անցկացրած քննութեան արդիւնքների մասին, կրկին վշտակցել ու ցաւակցել է զոհերի ընտանիքներին, եւ ԶՈՒ-ի գլխաւոր շտաբին յանձնարարել է հետեւել հնարաւոր թերութիւններին ուսխալներին, եւ հոգ տանել, որ դրանք չկրկնւեն:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդը տեղեկանալով ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի՝ ուկրայինական ինքնաթիռի կործանման վերաբերեալ անցկացրած քննութեան արդիւնքների մասին, կրկին վշտակցել ու ցաւակցել է զոհերի ընտանիքներին, եւ ԶՈՒ-ի գլխաւոր շտաբին յանձնարարել է հետեւել հնարաւոր թերութիւններին ուսխալներին, եւ հոգ տանել, որ դրանք չկրկնւեն:

«Տեղեկանալով ուկրայինական ուղեւորատար ինքնաթիռի միջադէպի վերաբերեալ Գլխաւոր շտաբի հետաքննութեան արդինքների, եւ դրանցում մարդկային սխալի առկայութեան ապացուցման մասին, ինձ համար շատ աւելի ծանր դարձաւ այս ցաւալի դէպքի արդիւնքում մարդկային կորուստների վիշտը: Հարկ եմ համարում կրկին արտայայտել իմ խորին կարեկցանքն ու սրտանց ցաւակցել զոհերի ընտանիքներին, եւ աղօթել Ամենակարող Աստծուն՝ նրանց հոգեւոր ամոքման համար: Զինւած ուժերի գլխաւոր շտաբին խստիւ յանձնարարում եմ հետեւել այս ցաւալի միջադէպի հնարաւոր թերութիւններին ու սխալներին: Անհրաժեշտ է հոգ տանել, որպէսզի բացառւեն նման միջադէպերի կրկնութիւնը:

Ամենակարող Աստւածը թող ողորմի հանգուցեալներին, եւ համբերութիւն պարգեւի նրանց հարազատներին»,- ասւած է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի յանձնարարականի մէջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։