Հա

Քաղաքական

12/01/2020 - 08:50

Թեհրանում եւ այլ քաղաքներում ժողովուրդը յարգել է ուկրայինական ինքնաթիռի աղէտի զոհերի յիշատակը

Մայրաքաղաք Թեհրանում եւ մի շարք այլ քաղաքներում երէկ՝ երեկոյեան հարիւրաւոր քաղաքացիներ յարգել են ուկրայինական ինքնաթիռի աղէտի զոհերի յիշատակը:

«alikonline.ir» - Մայրաքաղաք Թեհրանում եւ մի շարք այլ քաղաքներում երէկ՝ երեկոյեան հարիւրաւոր քաղաքացիներ յարգել են ուկրայինական ինքնաթիռի աղէտի զոհերի յիշատակը:

Թեհրանում, միջոցառումները կազմակերպւել են «Ամիր Քաբիր», «Շարիֆ», «Թեհրան», «Խաջէ Նասիր» եւ այլ համալսարաններում՝ ուսանողների ակտիւ մասնակցութեամբ: Նրանց են միացել հարիւրաւոր քաղաքացիներ, որոնք մոմավառութիւն են կազմակերպել զոհերի յիշատակին:

Միջոցառումների ընթացքում, մասնակիցներն իրենց բողոքն են արտայայտել պատահարի կապակցութեամբ, եւ պահանջել են դէպքի անմիջական պատասխանատուների հրաժարականն ու կոչ են արել նրանց պատասխանատւութեան կանչել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։