Հա

Քաղաքական

12/01/2020 - 10:00

«Այս փուլում, բացի զինւած գործողութիւններից, պէտք է սպասենք նաեւ քաղաքական քայլերի». Վարդան Ոսկանեանը` Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների մասին

Այս փուլում Իրանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւների լարւածութեան բարձրակէտը, կարծես թէ, յաղթահարւեց: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը` անդրադառնալով Իրան-ԱՄՆ յարաբերութիւններին:

«alikonline.ir» - Այս փուլում Իրանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւների լարւածութեան բարձրակէտը, կարծես թէ, յաղթահարւեց: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը` անդրադառնալով Իրան-ԱՄՆ յարաբերութիւններին:

«Չնայած դրան`ընդհանուր առմամբ լարւածութեան մակարդակը չափազանց բարձր է եւ կարծես վերադարձ է կատարւել մինչեւ Սոլէյմանի զոհւելու եւ իրանական կողմից  ամերիկեան ռազմաբազաները հրթիռակոծելու իրավիճակին, ինչը նոյնպէս պարունակում է լուրջ մարտահրաւէրներ եւ ռիսկեր»,- ասաց նա եւ նշեց, որ տարածաշրջանային համատեքստում առայժմ շատ լաւատեսական մօտեցումներն իրատեսութեան հետ աղերս չունեն:

Յիշեցնենք, որ յունւարի 3-ին Բաղդադում սպանւել էր Իրանի իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլէյմանին: Սպանութեանը յաջորդեց Իրանի կողմից հրթիռակոծութիւն Իրաքում ամերիկեան ռազմակայանների ուղղութեամբ։

Իրանը Պենտագոնը ճանաչեց ահաբեկչական կազմակերպութիւն, Իրանի գերագոյն հոգեւոր առաջնորդ այաթ. Ալի Խամենէին էլ խոստացաւ վրէժ լուծել Սոլէյմանիի սպանութեան համար:

Իրանագէտը նշեց, որ Մերձաւոր Արեւելքում ազդեցութեան համար շարունակւում է պայքարը Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, եւ իրանցիները համարում են, որ մերձաւորարեւելեան տարածաշրջանն իրենց կենսական շահերի գօտին է ու նրանք ձգտելու են հնարաւորինս նւազեցնել ամերիկեան ազդեցութիւնը, եւ գործընթացն արդէն իսկ սկսել է Իրաքի տարածքում: 

«Այս փուլում բացի զինւած գործողութիւններից, որոնք ամենայն հաւանականութեամբ տեղի կունենան արբանեակ ուժերի մասնակցութեամբ, մենք պէտք է սպասենք նաեւ քաղաքական քայլերի: Միւս կողմից էլ ԱՄՆ-ն փորձում է սահմանափակել Իրանի հնարաւորութիւնները եւ դրա ուղղութեամբ ձեռնարկում է քայլել, այսինքն՝ հակասութիւնները ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգի եւ Իրանի միջեւ չեն վերացել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Իրանի զինւած ուժերի կողմից սխալմամբ ուկրայինական ինքնաթիռի կործանմանը, ապա Վարդան Ոսկանեանն ասաց. «Ակնյայտ է, որ իրանցիները երբեք իրենց առաջ նպատակ չեն դրել խոցել քաղաքացիական ինքնաթիռ, եւ այդ ցաւալի միջադէպը տեղի է  ունեցել լարւած իրավիճակում, երբ Իրանն ամէն պահի սպասում էր օդային յարձակման իր տարածքի նկատմամբ: Բնական է, որ այս ցաւալի միջադէպը կօգտագործւի նաեւ քարոզչական հակաիրանական նպատակով, բայց լաւ է, որ կողմերը միմեանց հետ շփւում են»,- ասաց նա:

Յիշեցնենք նաեւ, որ Թեհրանի օդանաւակայանից Կիեւ թռչող Boeing 737-800 օդանաւը լոյս յունւարի 8-ին վթարի էր ենթարկւել: Ըստ պաշտօնական տւեալների` վթարի հետեւանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրայինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շւեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։