Հա

Քաղաքական

12/01/2020 - 10:10

Զարիֆն ժամանել է Մասկատ

Այսօր՝ յունւարի 12-ի առաւօտեան, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ժամանել է Օմանի մայրաքաղաք Մասկատ մասկանցելու Սուլթան Ղաբուսի մեծարման արարողութեանը:

«alikonline.ir» - Այսօր՝ յունւարի 12-ի առաւօտեան, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ժամանել է Օմանի մայրաքաղաք Մասկատ մասկանցելու Սուլթան Ղաբուսի մեծարման արարողութեանը. hաղորդում է ԻՌՆԱ-ն:

Յիշեցնենք, որ երէկ՝ առաւօտեան Օմանի պետական լրատւական գործակալութիւնը յայտնել է երկրի միապետ, Ղաբուս բին Սաիդ ալ Սաիդի մահւան մասին:

Ըստ աղբիւրի՝ Սուլթան Ղաբուսի մահը վրայ է հասել երկարատեւ հիւանդութիւնից յետոյ: Նա տառապում էր հաստ աղիքի քաղցկեղով:

Օմանի արքունական դիւանը երկրում եռօրեայ համազգային սուգ է յայտարարել, իսկ Սուլթան Ղաբուսի յիշատակին 40 օր իջեցւելու է երկրի դրօշը:

Սուլթան Ղաբուսը ժառանգ չունէր, եւ հրապարակաւ չէր ընտրել իր փոխարինողին: Բայց վերջերս գաղտնի կերպով, կնքւած նամակում, երկրի Թագաւորական խորհրդին էր ներկայացրել իր իրաւայաջորդին:

Նշենք, որ ըստ Օմանի սահմանադրութեան՝ թագաւորի մահից յետոյ, Թագաւորական խորհուրդը երեք օրւայ ընթացքում պէտք է ընտրի նոր միապետին:

79-ամեայ միապետը գահ էր բարձրացել 1970 թւականի յուլիսի 23-ին՝ հօր դէմ իրականացրած խաղաղ յեղաշրջումից յետոյ:

Սուլթան Ղաբուսի գահակալութեան օրօք, Օմանը դիւանագիտական միջնորդական լուրջ դեր է ստանձնել տարածաշրջանային եւ միջազգային վէճերում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։