Հա

Քաղաքական

12/01/2020 - 11:30

Զարիֆն հանդիպել է Օմանի նորընտիր թագաւորի հետ

Այսօր՝ յունւարի 12-ին ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Օմանի նոր թագաւոր Հայսամ բին Թարեք ալ Սաիդի հետ:

«alikonline.ir» - Այսօր՝ յունւարի 12-ին ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Օմանի նոր թագաւոր Հայսամ բին Թարեք ալ Սաիդի հետ:

Հանդիպման ժամանակ ԱԳ նախարարն իր ցաւակցութիւնն է յայնտել Սուլթան Ղաբուսի մահւան առիթով, նաեւ նորընտիր թագաւորին շնորհաւորել իր ստանձնած պաշտօնի համար:

Զրոյցի ժամանակ ԱԳ նախարարը անդրադարձել է երկու երկրների ընդհանուր պատմական անցեալին, եւ յայտնել իրանական կողմի պատրաստակամութիւնը՝ նպաստելու երկկողմ յարաբերութիւնների խորացմանը:

Յիցնեցնենք, որ այսօր յունւարի 12-ի առաւօտեան, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ժամանել է Օմանի մայրաքաղաք՝ Մասկատ մասկանցելու Սուլթան Ղաբուսի մեծարման արարողութեանը:

Յիշեցնենք նաեւ, որ երէկ՝ առաւօտեան Օմանի պետական լրատւական գործակալութիւնը յայտնել է երկրի միապետ, Ղաբուս բին Սաիդ ալ Սաիդի մահւան մասին:

Ըստ աղբիւրի՝ Սուլթան Ղաբուսի մահը վրայ է հասել երկարատեւ հիւանդութիւնից յետոյ: Նա տառապում էր հաստ աղիքի քաղցկեղով:

Օմանի արքունական դիւանը երկրում եռօրեայ համազգային սուգ է յայտարարել, իսկ Սուլթան Ղաբուսի յիշատակին 40 օր իջեցւելու է երկրի դրօշը:

Սուլթան Ղաբուսը ժառանգ չունէր, եւ հրապարակաւ չէր ընտրել իր փոխարինողին: Բայց վերջերս գաղտնի կերպով, կնքւած նամակում, երկրի Թագաւորական խորհրդին էր ներկայացրել իր իրաւայաջորդին:

Նշենք, որ ըստ Օմանի սահմանադրութեան՝ թագաւորի մահից յետոյ, Թագաւորական խորհուրդը երեք օրւայ ընթացքում պէտք է ընտրի նոր միապետին:

79-ամեայ միապետը գահ էր բարձրացել 1970 թւականի յուլիսի 23-ին՝ հօր դէմ իրականացրած խաղաղ յեղաշրջումից յետոյ:

Սուլթան Ղաբուսի գահակալութեան օրօք, Օմանը դիւանագիտական միջնորդական լուրջ դեր է ստանձնել տարածաշրջանային եւ միջազգային վէճերում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։