Հա

Քաղաքական

12/01/2020 - 14:40

Նախագահը դիմաւորել է Կատարի էմիրին

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր` յունւարի 12-ին, «Սաադ Աբադ պալատում ընդունել է պաշտօնական այցով Իրան ժամանած Կատարի էմիր Շէյխ Թամիմ բին Համդ ալ Թանիին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր` յունւարի 12-ին, «Սաադ Աբադ պալատում ընդունել է պաշտօնական այցով Իրան ժամանած Կատարի էմիր Շէյխ Թամիմ բին Համդ ալ Թանիին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Պաշտօնական դիմաւորման արարողութեանը ներկայ են եղել Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, քաղաքական հարցերով նախագահի տեղակալ Ֆերէյդուն Վարդինեժադը, ԱԳ նախարարի Պարսից ծոցի հարցերով ղեկավար Ալիռեզա Էնայաթին:

Դիմաւորման արարողակարգից յետոյ տեղի է ունեցել Ռոհանի-Համդ ալ Թանի բանակցութիւնները:

Բանակցութիւնների մանրամասնութիւնները դեռեւս չի հաղորդւել, սակայն կարելի է կանխատեսել, որ այն իրականացել է տարածաշրջանանի վերջին զարգացումների եւ երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի քննարկման եւ յարաբերութիւնների ընդլայնման շրջանակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։