Հա

Քաղաքական

13/01/2020 - 08:40

Իրաքում թոյլ են տւել յուշարձան կանգնեցնել գեներալ Սոլէյմանիի յիշատակին

Իրաքի մշակոյթի նախարարութիւնը թոյլ է տւել յուշարձան կանգնեցնել գեներալ Ղասեմ Սոլէյմանիի եւ Աբու Մահդի ալ Մուհանդիսի յիշատակին:

«alikonline.ir» - Իրաքի մշակոյթի նախարարութիւնը թոյլ է տւել յուշարձան կանգնեցնել գեներալ Ղասեմ Սոլէյմանիի եւ Աբու Մահդի ալ Մուհանդիսի յիշատակին: Այս մասին ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ տեղեկացրել է Իրաքի խորհրդարանի մշակոյթի եւ զբօսաշրջութեան հարցով յանձնաժողովի անդամ Ալի ալ Հմէյդաուին:

Յուշարձանը կանգնեցւելու է այն վայրում, որտեղ զոհւել են լեգենդար զօրահրամանատարն ու նրա զինակից Ալ Մուհանդիսը:

«Մշակոյթի նախարարի հետ հանդիպումից յետոյ ձեռք էր բերւել պայմանաւորւածութիւն յուշարձանը տեղադրելու մասին: Նախարարը յանձնարարել է Արւեստի գլխաւոր վարչութեանը ձեւաւորել յանձնաժողով, յայտարարել մրցոյթ եւ համակարգել այդ հարցը քանդակագործների ասոցիացիայի հետ միասին»,- յայտնել է ալ Հմէյդաուին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։