Հա

Քաղաքական

13/01/2020 - 08:55

«Տարածաշրջանի ոչ նպաստաւոր վիճակը պայմանաւորւած է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների չարագործութիւններով». Յեղփոխութեան առաջնորդը՝ Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Սէյէդ Խամենէին երէկ՝ յունւարի 12-ին հանդիպել է Կատարի էմիր Շէյխ Թամիմ բին Համդ ալ Թանիի հետ:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ յունւարի 12-ին հանդիպել է Կատարի էմիր Շէյխ Թամիմ բին Համդ ալ Թանիի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ասել է. «Տարածաշրջանի ոչ նպաստաւոր վիճակը պայմանաւորւած է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների չարագործութիւններով»:

Խօսելով Իրանի եւ Կատարի բարձր մակարդակի քաղաքական յարաբերութիւններին, այաթ. Խամենէին կարեւորել է, երկկողմ տնտեսական յարաբերութիւնների մակարդակի բարձրացումը. «Երկու երկրների տնտեսական յարաբերութիւնները քաղաքական յարաբերութիւնների մակարդակում չեն, եւ Իրան-Կատար համագործակցութիւնը պէտք է առաւել ընդլայնւի ընդհանուր հետաքրքրութիւն ներկայացնող ոլորտներում»,- ասել է նա՝ յաւելելով. «Իհարկէ, ոմանք, յատկապէս նրանք, ովքեր այս տարածաշրջան են եկել աշխարհի միւս ծայրից, չեն ցանկանում տեսնել տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցութեան ընդլայնումը: Դա, սակայն, նրանց չի վերաբերում, եւ տարածաշրջանի երկրներն ու ժողովրդներն այլեւս չեն հանդուրժում նման միջամտութիւնները»:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բազմիցս յայտարարել է, եւ պարոն նախագահն էլ յստակ նշել է, որ Իրանը պատրաստ է աւելի սերտ համագործակցել տարածաշրջանի երկրների հետ»,- շեշտել է այաթ. Խամենէին: 

Շէյխ Թամիմ բին Համդ ալ Թանին էլ իր հերթին գոհունակութիւն է յայտնել Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հետ հանդիպան առիթով, եւ նշել է. «Մենք ամբողջապէս համաձայն ենք Ձեզ հետ՝ տարածաշրջանային համագործակցութիւնն ընդլայնելու անհրաժեշտութեան վերաբերեալ եւ կարծում ենք, որ պէտք է անցկացւի համապարփակ երկխօսութիւն տարածաշրջանի երկրների միջեւ»:

Կատարի էմիրը նաեւ անդրադարձել է Թեհրանում կայացած իր բանակցութիւններին. «Պայմանաւորւածութիւն ձեռք բերւեց, որ երկու երկրների համատեղ յանձնաժողովը կանցկացւի Իրանում՝ երեք ամիս յետոյ, եւ մենք յոյս ունենք, որ Իրանի եւ Կատարի միջեւ տնտեսական յարաբերութիւնները կը հասնեն քաղաքական յարաբերութիւնների մակարդակին»,- ասել է նա: Նա նաեւ երախտագիտութին է յայտնել իր երկրի դէմ սահմանւած պատժամիջոցների մեղմացման հարցում Իրանի կողմից ցուցաբերւած օգնութեան եւ աջակցութեան համար: 

Նշենք, որ Կատարի էմիրը հանդիպել է նաեւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ յարաբերութիւններին եւ տարածաշրջանային իրավիճակին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։