Հա

Քաղաքական

13/01/2020 - 11:40

Զարիֆը հանդիպել է Պակիստանի ԱԳ նախարարի հետ

Այսօր՝ յունւարի 13-ին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մահմուդ Ղորէյշիի հետ:

«alikonline.ir» - Այսօր՝ յունւարի 13-ին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մահմուդ Ղորէյշիի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպումն ընթացել է տարածաշրջանային վերջին զարգացումների, երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի, յարաբերութիւնների ընդլայնման, եւ Պարսից ծոցի անվտանգութեան ապահովման քննարկումների շրջանակում:

Յիշեցնենք, որ Պակիստանի ԱԳ նախարարը երէկ հանդիպել էր Հանրապետութեան նախագահի հետ, որի ժամանակ կողմերը կարեւորել էին երկու երկրների յարաբերութիւնների ընդլայնման եւ խորացման անհրաժեշտութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։