Հա

Քաղաքական

13/01/2020 - 13:50

«ԱՄՆ յանցաւոր գործողութիւնների իրական վրէժը տարածաշրջանից նրանց հեռացումն է». Ջահանգիրին՝ Սիրիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ

Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին այսօր՝ յունւարի 13-ին հանդիպել է Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին այսօր՝ յունւարի 13-ին հանդիպել է Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին, Ջահանգիրին նշել է, որ առկայ անկայունութիւնը հիմնականում պայմանաւորւած է Արեւմուտքի, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ի անտեղի եւ սադրիչ միջամտութիւններով:

Նախագահի առաջին տեղակալը նշել է, որ ԱՄՆ յանցաւոր գործողութիւնների, մասնաւորապէս գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան իրական վրէժը տարածաշրջանից նրանց հեռացումն է:

Անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին, Ջահանգիրին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն ինչպէս միշտ կանգնած է Սիրիայի կառավարութեան եւ ժողովրդի կողքին. «Կայունութեան եւ անվտանգութեան հաստատման համար, Իրանը պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականութիւնը եւ ինքնիշխանութիւնը, եւ յուսով եմ, որ Իդլիբի ճգնաժամը նոյնպէս կը ստանայ դրական լուծում, եւ Սիրիայի կառավարութիւնը վերահսկողութիւն կը սահմանի երկրի ողջ տարածքի վրայ»,- ասել է նա:

Նա նշել է, որ Թեհրանը ցանկանում է Դամասկոսի հետ ընդլայնել տնտեսական յարաբերութիւնները, եւ յոյս է յայտնել, որ երկկողմ յարաբերութիւնները բոլոր բնագաւառներում կը զարգանան՝ հասնելով քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնների մակարդակին:

Էմադ Խամիսն էլ իր հերթին անդրադառնալով գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեանը, այն համարել է ԱՄՆ դաւադրութիւնների մարմնաւորումը:

«Սիրիան շեշտում է Իրանի Իսլամական Հանրապետութեան՝ պաշտպանւելու, եւ թշնամու ագրեսիային դիմակայելու իրաւունքը: Մենք յայտարարում ենք մեր համերաշխութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութեան մեր եղբայրների հետ»,- նշել է նա, յաւելելով՝ «Սիրիան ԱՄՆ-ին համարում է գեներալ Սոլէյմանիի նահատակութեան, եւ դրան հետեւած իրադարձութիւնների հիմնական պատասխանատուն»:

Հաշւի առնելով ԱՄՆ ագրեսիւ գործուղութիւնները տարածաշրջանում, Սիրիայի վարչապետը կարեւորել է երկու երկրների համադրւած գործողութիւնները՝ դրանց դիմակայելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։