Հա

Քաղաքական

14/01/2020 - 08:40

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը պետական գերատեսչութիւններին եւ ՀԿ-ներին կոչ է արել ջանք չխնայել ջրհեղեղից տուժածներին օգնելու գործում

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէյդ Ալի Խամենէին պետական գերատեսչութիւններին եւ հասարակական կազմակերպութիւններին կոչ է արել ջանք չխնայել երկրի հարաւ-արեւմտեան շրջանները, մասնաւորապէս՝ Սիստան եւ Բալուչիստան նահանգը պատուհասած ջրհեղեղից տուժածներին օգնելու գործում:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէյդ Ալի Խամենէին պետական գերատեսչութիւններին եւ հասարակական կազմակերպութիւններին կոչ է արել ջանք չխնայել երկրի հարաւ-արեւմտեան շրջանները, մասնաւորապէս՝ Սիստան եւ Բալուչիստան նահանգը պատուհասած ջրհեղեղից տուժածներին օգնելու գործում:

«Յորդառատ անձրեւները Սիստան եւ Բալուչիստան նահանգում, եւ երկրի հարաւ-արեւելեան մի շարք այլ շրջաններում ջրհեղեղի պատճառ են դարձել՝ վնասելով մարդկանց եւ աւերածութեան պատճառ դառնալով: Սա պարտադրում է, որ մինչ այժմ կատարւած գովելի աշխատանքին զուգահեռ, պետական գերատեսչութիւնները եւ հասարակական կազմակերպութիւններն օգնութեան շտապեն տուժածներին՝ հետագայ վնասները կանխելու համար:

Ամենակարող Աստծուց բոլորի համար յարատեւ բարիք եւ օրհնութիւն եմ ցանկանում»,- ասւած է յեղափոխութեան առաջնորդի հրապարակած պատգամում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։