Հա

Քաղաքական

14/01/2020 - 14:50

«Աստւած սէր է, եւ մենք պէտք է քայլենք այս ճանապարհով՝ սիրելով միմեանց». Սարգիս եպս. Դաւիթեան

Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հասարակական եւ մշակութայն վարչութեան նախաձեռնութեամբ այսօր՝ յունւարի 14-ին, «Կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքներն Իրանի Իսլմական Հանրապետութիւնում, որպէս սոցիալական արդարութեան իրացման օրինակ» խորագրով գիտաժողով է անցկացւել:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հասարակական եւ մշակութայն վարչութեան նախաձեռնութեամբ այսօր՝ յունւարի 14-ին, «Կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքներն Իրանի Իսլմական Հանրապետութիւնում, որպէս սոցիալական արդարութեան իրացման օրինակ» խորագրով գիտաժողով է անցկացւել:

Գիտաժողովին ելոյթով հանդէս է եկել նաեւ Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ արհի. Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը:

Իր ելոյթում Սրբազան Հայրը նշել է, որ իրանահայութիւնը, այդ թւում՝ Հայ Կաթողիկէ համայնքը մշտապէս բոլորին ցանկացել է երջանկութիւն, բարօրութիւն եւ ուրախութիւն, եւ աշխատել է քայլել այդ ուղութեամբ, որն համարել է իր պարտականութիւնը:

«Աստւած սէր է, եւ մենք պետք է քայլենք այս ճանապարհով՝ սիրելով միմեանց»,- ասել է նա:

Սրբազան Հայրն անդրադարձել է պարտադրեալ պատերազմի օրհասկան պահերին, յանուն իրանական հայրենիքի իրենց կեանքը նւիրաբերած հայորդիներին՝ նշելով. «Յանուն արժէքների եւ ընտանիքի պահպանման նահատաւելը մեզ համար չափազանց արժէքաւոր է: Մենք երբեք չենք ցանկանում, որ այդ օրերը կրկնւեն: Բայց, եթէ նման խնդիրներ առաջանան, մենք ողջ ուժով կը նետւենք պայքարի, եւ կը կանգնենք Իսլամական յեղափոխութեան կողքին»:

Խօսելով գեներալ Սոլէյմանիի նահատակութեան մասին, արհի. Տ. Սարգիս եպս. Դաւիթեանն ասել է. «Մենք դատապարտում ենք այս ողբերկութիւնը՝ գեներալ Սոլէյմանիի սպանութիւնը, եւ մեր ցաւակցութիւնն ենք յայտնում Իսլ. յեղափոխութեան առաջնորդին եւ Իրանի ժողովրդին: Մենք ցաւում ենք նաեւ ուկրայինական ինքնաթիռի վթարի կապակցութեամբ, որի առիթով նոյնպէս ցաւակցում ենք յեղափոխութեան առաջնորդին, Իրանի ժողովրդին, ինչպէս նաեւ՝ այս միջադէպին ներգրաււած երկրների նախագահներին, եւ եկեղեցում աղօթում ենք զոհւածների հոգու հանգստութեան, եւ աշխարհի խաղաղութեան համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։