Հա

Քաղաքական

16/01/2020 - 08:45

Արաղչին քննադատել է եւրոպական երկրների վերջին քայլը

Քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին, երէկ՝ յունւարի 15-ին հանդիպել է Իրանում Խորւաթիայի դեսպանի հետ, որի երկիրը ներկայումս նախագահում է Եւրոմիութիւնը:

«alikonline.ir» - Քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին, երէկ՝ յունւարի 15-ին հանդիպել է Իրանում Խորւաթիայի դեսպանի հետ, որի երկիրը ներկայումս նախագահում է Եւրոմիութիւնը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում Արաղչին քննադատել է եւրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի իրականացման շրջանակում վէճերի կարգաւորման մեխանիզմի գործարկումը:

Նշելով, որ Իրանն աւելի վաղ գործարկել էր այդ մեխանիզմը, Արաղչին ասել է. «Ստանձնած պարտաւորութիւնների նւազեցմանն ուղղւած Իրանի հինգ քայլերն այս մեխանիզմի գործարկման արդիւնքն էին, եւ սա Իրանի Իսլամական Հանրապետութեան իրաւունքն է նւազեցնել իր ստանձնած պարտաւորութիւնները՝ համապատասխանեցնելով դրանք միւս կողմերի պարտաւորութիւնների չկատրմանը»:

«Իրանի կողմից համաձայնագրի 36-րդ յօդւածի իրագործման ֆոնին, եւրոպական երեք երկրների կողմից նմանատիպ գործողութիւնը ոչ միայն պասիւութեան նշան է, այլեւ չունի որեւէ իրաւական եւ քաղաքական հիմնաւորում, եւ անընդունելի է»,- շեշտել է ԱԳՆ տեղակալը՝ յաւելելով, որ Իրանը շարունակում է հաւատարիմ մնալ Միջուկային համապարփակ համաձայնագրին, եւ այն պահին, երբ եւրոպական կողմը կատարի իր ստանձնած պարտաւորութիւններն, Իրանը կը վերականգնի իր ստանձնած պարտաւորութիւնների իրագործումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։