Հա

Քաղաքական

16/01/2020 - 08:50

«Գեներալ Սոլէյմանիի սպանութիւնը տարածաշրջանում ամերիկեան ներկայութեան աւարտն է». Զարիֆ

Գեներալ Սոլէյմանիի սպանութեանն ուղղւած ԱՄՆ ահաբեկչական գործողութիւնը կը նշանաւորի այս երկրի ներկայութեան աւարտը Մերժձաւոր Արեւելքում: Այս մասին հնդկական India Today հեռուստաալիքի հետ զրոյցի ժամանակ նշել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Գեներալ Սոլէյմանիի սպանութեանն ուղղւած ԱՄՆ ահաբեկչական գործողութիւնը կը նշանաւորի այս երկրի ներկայութեան աւարտը Մերձաւոր Արեւելքում: Այս մասին հնդկական India Today հեռուստաալիքի հետ զրոյցի ժամանակ նշել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Նշելով, որ Իրանը ցանկանում է նւազեցնել լարւածութիւնը, Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել է. «ԱՄՆ-ը ձեռնարկեց լուրջ թշնամական գործողութիւն, որը լուրջ հետեւանքներ ունեցաւ: Այս քայլը որոշակի հետեւանքներ ունեցաւ Իրաքի անվտանգութեան համար, քանի որ ԱՄՆ-ն այս ռազմական գործողութիւնն իրականցրեց Իրաքի հողի վրայ: Ի պատասխան՝ իրաքցիները պահանջեցին դուրս բերել ամերիկեան զօրքերն Իրաքից: Այս գործով ԱՄՆ-ը միջազգային իրաւունքի երեք խախտում է թոյլ տւել: Նրանք սպանեցին իրանցի բարձրաստիճան զինւորականին եւ նրան ուղեկցող պատւիրակութեանը: Ի պատասխան՝ Իրանը հրթիռակոծեց ԱՄՆ ռազմաբազան: Սա Իրանի պատասխանն էր գեներալ Սոլէյմանիի սպանութեանը»:

Ըստ նրա՝ միայն ԱՄՆ-ը եւ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումն են գոհ գեներալ Սոլէյմանիի սպանութիւնից:

«Այժմ ԴԱԷՇ-ը շատ աւելի մեծ սպառնալիքի է վերածւել: Այս ահաբեկչական խմբաւորումը ներթափանցել է Աֆղանսատն, ինչն անմիջական սպառնալիք է ներկայացնում Հնդկաստանի, Իրանի եւ այլ երկրների համար: Մենք պէտք է կրկնապատկենք ԴԱԷՇ-ի դէմ պայքարի գործում ներդրւող ջանքերը, եւ բոլորը պէտք է պատրաստ լինեն այս խմբաւորման դէմ պայքարին: Դժբախտաբար, ԱՄՆ-ն օգնել է այս ահաբեկչական խմբաւորմանը՝ սպանելով դրա դէմ պայքարի կարեւորագոյն ռազմական գործիչներից մէկին: Ես յուսով եմ, որ նրանց կը յաջողւի լրացնել այդ բացը: Բայց, յոյսերը մեծ չեն»,- ասել է Զարիֆը:

Անդրադառնալով ուկրայինական ինքնաթիռի կործանմանը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը ցաւ է յայտնել այդ կապակցութեամբ՝ նշելով, որ տարածաշրջանում լարւածութիւնն անտեղի սրելու ԱՄՆ գործողութիւնների հետեւանքներից մէկն էլ ուկրայինական ինքնաթիռի թիրախաւորումն էր, որի համար Իրանը խորապէս ցաւում է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։