Հա

Քաղաքական

16/01/2020 - 11:50

«Իրանի շուրջ իրավիճակի անյապաղ շտկումն անհրաժեշտութիւն է». Զարիֆ

ԱԳ Նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն, այսօր՝ յունւարի 16-ին  Նիւ Դելիում հանդիպել է Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ժոզէֆ Բորէլի հետ:

«alikonline.ir» - ԱԳ Նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն, այսօր՝ յունւարի 16-ին  Նիւ Դելիում հանդիպել է Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ժոզէֆ Բորէլի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ԱԳ նախարարը յաջողութիւն է մաղթել Ժոզէֆ Բորէլիին նոր պաշտօնում, եւ Իրանի անունից ԵՄ-ի հետ համագործակցութեան խորացման պատրաստակամութիւն է յայտնել:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն անդրադառնալով Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրի վէճերի կարգաւորման մեխանիզմի ակտիւացման  գործընթացին նկատել է, որ եւրոպական կողը համաձայնագրի շրջանակում մեծ սխաները է թոյլ տւել:

Նա իր խօսքերում զգուշացրել է Միջուկային գործարքի իրականացման հարցում եւրոպական կողմի անգործութեան հետեւանքների մասին:

ԱԳ նախարարը, միեւնոյն ժամանակ, մերժել է տւեալ պայմաններում Միջուկային գործարքի վէճերի կարգաւորման մեխանիզմի լեգիտիմութիւնը:

ԱԳ նախարարն իրանի եւ Միջուկային գործարքի հարցով իրավիճակի անյապաղ շտկումը համարել է անհրաժեշտութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։