Հա

Քաղաքական

18/01/2020 - 08:50

«Ուկրայինական ինքնաթիռի աղէտը չպէտք է քաղաքականացւի». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է երէկ՝ յունւարի 17-ին Կանադայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը՝ շեշտելով, որ ուկրայինական ինքնաթիռի աղէտը չպէտք է քաղաքականացւի:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է երէկ՝ յունւարի 17-ին Կանադայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը՝ շեշտելով, որ ուկրայինական ինքնաթիռի աղէտը չպէտք է քաղաքականացւի:

«Այսօր Օմանում հանդիպել եմ Կանդայաին ԱԳ նախարարի /Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանի/ հետ՝ քննարկելու PS752 չւերթի աղէտից տուժած երկրների միջեւ հիւպատոսական, տեխնիկական եւ իրաւաբանական համագործակցութիւնը: Մենք պայմանաւորւեցինք համապատասխան մասնագէտների միջեւ ինֆորմացիայի շարունակական փոխանակման շուրջ: Այս աղէտի քաղաքականացումը պէտք է բացառւի, եւ պէտք է կենտրոնանալ զոհերի ընտանիքների վրայ»,- գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։