Հա

Քաղաքական

18/01/2020 - 13:20

«Կառավարութիւնը ջրհեղեղից տուժածների կողքին է, եւ նրանց օգնութիւն ցուցաբերելու համար չի խնայի ոչ մի բան». Հանրապետութեան նախագահ

Կառավարութիւնը ջրհեղեղից տուժածների կողքին է եւ նրանց օգնութիւն ցուցաբերելու համար չի խնայի ոչ մի բան: Այս մասին այսօր ջրհեղեղի հետեւանքով տուժած Ուռքի գիւղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Կառավարութիւնը ջրհեղեղից տուժածների կողքին է եւ նրանց օգնութիւն ցուցաբերելու համար չի խնայի ոչ մի բան: Այս մասին այսօր ջրհեղեղի հետեւանքով տուժած Ուռքի գիւղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Հանրապետութեան նախագահն այսօր՝ յունւարի 18-ի առաւօտեան, Սիստան եւ Բալուչիստան նահանգ ջրհեղեղից տուժած հայրենակիցներին տեսակցելու, եւ աղէտի հետեւանքների վերացման եւ փրկարարական աշխատանքների սահուն ընթացքին հետեւելու նպատակով ժամանել է աղէտի գօտի, որտեղ մօտիկից ծանօթացել է ստեղծւած արտակարգ իրավիճակի պայմաններին, եւ համապատասխան յանձնարարականներն է տւել տուժածներին անհրաժեշտ օգնութիւն ցուցաբերելու համար:

Դոկտ. Հասան Ռոհանիի խօսքով՝ օդերեւութաբանական կենտրոնի կանխատեսումների, եւ նախազգուշացման շնորհիւ հնարաւոր դարձաւ կանխել հնարաւոր մարդկային զոհերը, եւ նւազեցնել ջրհեղեղի բացասական ազդեցութիւնը:

Հանրապետութեան նախագահի կարծիքով՝ ջրհեղեղի աղէտից յետոյ, առանցքային է դառնում նահանգի ամենատարբեր կէտերում կամուրջների կառուցումը, եւ վնասւած մայրուղիների վերականգնման աշխատանքները:

Նա միեւնոյն ժամանակ խոստացել է, միջոցներ ձեռնարկել անյապաղ վերացնելու վնասները, եւ արգացնել նահանգի զարգացման համապատասխան նախագծերի իրականացումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։